https://arm.sputniknews.ru/20260623/dataparteli-ev-mtahvogich-mip-n-ardzaganqel-e-erevani-avaganu-nisti-zhamanak-teghi-unecatsin-103755086.html
Դատապարտելի և մտահոգիչ․ ՄԻՊ-ն արձագանքել է Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցածին
Դատապարտելի և մտահոգիչ․ ՄԻՊ-ն արձագանքել է Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցածին
Sputnik Արմենիա
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ տեղի ունեցածն անհամատեղելի է ժողովրդավարական կառավարման ու քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ: 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T13:47+0400
2026-06-23T13:47+0400
2026-06-23T13:47+0400
հհ միպ
երևանի քաղաքապետարան
ծեծկռտուք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93207280_0:131:2500:1537_1920x0_80_0_0_652fa9df7354388b98f5ebabcd6a96f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին։ Երևանի ավագանու նիստում ծեծկռտուք սկսվեց այն բանից հետո, երբ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրեցին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ձայներ գողանալու մեջ։ Հաջորդեցին փոխադարձ վիրավորանքները, հայհոյանքներն ու ծեծկռտուքը, որին նաև որոշ կին անդամներ էին մասնակցում։ Մանասյանը տեղի ունեցածը մտահոգիչ է համարում մարդու իրավունքների տեսանկյունից և անհամատեղելի՝ ժողովրդավարական կառավարման ու քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ:ՄԻՊ-ը շեշտում է, որ այս ամենը խստորեն դատապարտելի երևույթ է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93207280_139:0:2362:1667_1920x0_80_0_0_e305cad0766a1b3903b6623ba69d10be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, երևանի քաղաքապետարան, ծեծկռտուք
հհ միպ, երևանի քաղաքապետարան, ծեծկռտուք
Դատապարտելի և մտահոգիչ․ ՄԻՊ-ն արձագանքել է Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցածին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ տեղի ունեցածն անհամատեղելի է ժողովրդավարական կառավարման ու քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ:
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ: Այս մասին
հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած
ծեծկռտուքին։
Երևանի ավագանու նիստում ծեծկռտուք սկսվեց այն բանից հետո, երբ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրեցին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ձայներ գողանալու մեջ։
Հաջորդեցին փոխադարձ վիրավորանքները, հայհոյանքներն ու ծեծկռտուքը, որին նաև որոշ կին անդամներ էին մասնակցում։
Մանասյանը տեղի ունեցածը մտահոգիչ է համարում մարդու իրավունքների տեսանկյունից և անհամատեղելի՝ ժողովրդավարական կառավարման ու քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ:
«Պաշտոն զբաղեցնող անձինք իրենց այսպիսի վարքագծով ոչ միայն տարածում են բռնությունն ու անհանդուժողականությունը որպես վարքագծի օրինակելի ձև, այլև խոչընդոտում են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ամբողջ համակարգի զարգացմանը»,- նշված է նրա հայտարարության մեջ։
ՄԻՊ-ը շեշտում է, որ այս ամենը խստորեն դատապարտելի երևույթ է: