https://arm.sputniknews.ru/20260623/amnn-skzbnakan-pulum-12-mlrd-dvolar-khani-sahmanapakumneric-irani-kb-nakhagah-103778123.html
ԱՄՆ–ն սկզբնական փուլում 12 մլրդ դոլար կհանի սահմանափակումներից. Իրանի ԿԲ նախագահ
ԱՄՆ–ն սկզբնական փուլում 12 մլրդ դոլար կհանի սահմանափակումներից. Իրանի ԿԲ նախագահ
Sputnik Արմենիա
Իրանը մտադիր է սահմանափակումից ազատված միջոցներն օգտագործել առաջնահերթ ապրանքների և դեղամիջոցների ներմուծման համար։ 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T23:23+0400
2026-06-23T23:23+0400
2026-06-23T23:23+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դոլար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1e/77808204_0:50:1600:951_1920x0_80_0_0_07a5fcd0130a8f7c4ecb10a7af1e3639.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն առաջին փուլում 12 մլրդ դոլար կհանի սահմանափակումներից։ Այս մասին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Նա նշել է, որ Իրանը մտադիր է սահմանափակումներից ազատված միջոցներն օգտագործել առաջնահերթ ապրանքների և դեղամիջոցների ներմուծման համար։«Տարեկան մենք 10-12 միլիարդ դոլար, իսկ ամբողջական հաշվարկով՝ շուրջ 15 միլիարդ դոլար ենք ծախսում առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման վրա։ Այդ ապրանքների համար (ազատված. խմբ.) միջոցների ծախսումը թույլ կտա ազատել արտարժութային այլ ռեսուրսներ, որոնք նախկինում նախատեսվում էր օգտագործել այդ նպատակներով, և որոնք մենք կկարողանանք հատկացնել այլ կարիքների բավարարմանը կամ էլ կուտակել»,- հավելել է Հեմաթին։Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել: Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1e/77808204_177:0:1600:1067_1920x0_80_0_0_6e28ab7c8535e7d08d0031c8d79d5582.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոլար
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոլար
ԱՄՆ–ն սկզբնական փուլում 12 մլրդ դոլար կհանի սահմանափակումներից. Իրանի ԿԲ նախագահ
Իրանը մտադիր է սահմանափակումից ազատված միջոցներն օգտագործել առաջնահերթ ապրանքների և դեղամիջոցների ներմուծման համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն առաջին փուլում 12 մլրդ դոլար կհանի սահմանափակումներից։ Այս մասին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Շվեյցարիայում երկու կարևոր որոշում է կայացվել՝ կապված հուշագրի տնտեսական մասի հետ։ Առաջին որոշումը վերաբերում է իրանական արգելափակված ակտիվների ազատմանը։ Հուշագրի համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ միջոցներն ազատվելու են աստիճանաբար բանակցությունների ընթացքում. 12 միլիարդ՝ առաջին փուլում, իսկ գումարի մնացած մասը՝ հաջորդիվ»,-ասել է Հեմաթին, որի մեկնաբանությունը հրապարակվել է Իրանի ԿԲ կայքում։
Նա նշել է, որ Իրանը մտադիր է սահմանափակումներից ազատված միջոցներն օգտագործել առաջնահերթ ապրանքների և դեղամիջոցների ներմուծման համար։
«Տարեկան մենք 10-12 միլիարդ դոլար, իսկ ամբողջական հաշվարկով՝ շուրջ 15 միլիարդ դոլար ենք ծախսում առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման վրա։ Այդ ապրանքների համար (ազատված. խմբ.) միջոցների ծախսումը թույլ կտա ազատել արտարժութային այլ ռեսուրսներ, որոնք նախկինում նախատեսվում էր օգտագործել այդ նպատակներով, և որոնք մենք կկարողանանք հատկացնել այլ կարիքների բավարարմանը կամ էլ կուտակել»,- հավելել է Հեմաթին։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով
հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել: Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար: