00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ–ն չի պահպանի իր տնտեսությունն առանց ռազմական գերազանցության. Պենտագոնի ղեկավար

© AP Photo / Manuel Balce CenetaՓիթ Հեգսեթ
Փիթ Հեգսեթ - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2026
Բաժանորդագրվել
Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան վստահ է՝ բարգավաճմանը հասնում են ուժի միջոցով:
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Ռազմական գերազանցության կորստի դեպքում ԱՄՆ-ն չի կարողանա պահպանել տնտեսական կայունությունը։ Նման կարծիք է հայտնել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Եթե Ամերիկան կորցնի իր անվիճելի ռազմական առավելությունը, ոչ մի բյուջետային խնայողություն չի կարող պահպանել մեր երկրի տնտեսական առողջությունը», – հայտարարել է Հեգսեթը New York Post պարբերականի համար գրված հոդվածում:

Նրա խոսքով՝ Պենտագոնը տասնամյակներ շարունակ աննկատելիորեն դրել է ԱՄՆ բարգավաճման հիմքերը՝ ամերիկյան դոլարի գերակայությունից մինչև համաշխարհային առևտրի պաշտպանություն:
«Բարգավաճումը ձեռք է բերվում ուժի միջոցով, իսկ Ամերիկայի տնտեսական կայունությունը, կանխատեսելիությունն ու առավելությունը երաշխավորող՝ աշխարհի ամենաուժեղ ԶՈւ-ի առկայության տնտեսական հետևանքները գրեթե անսահման են», - հավելել է գերատեսչության ղեկավարը:
Նա նշել է՝ երբ ոչ ոք մարտահրավեր չի նետում ԱՄՆ-ի ռազմական գերազանցությանը, երկրի առջև բացվում են տնտեսական լայն հնարավորություններ. Վաշինգտոնը կարող է շահավետ պայմաններով միջոցներ փոխառել, ազատ գործարքներ կատարել և համաշխարհային առևտրի կանոններ սահմանել:
Հեգսեթի տեսանկյունից՝ առանց այդպիսի ռազմական հզորության այս ամենը դառնում է անորոշ, քանի որ անկայունությունը մեծ վնաս է հասցնում ամերիկյան շուկաներին, ներդրումներին և արդյունքում` աշխատատեղերին:
Հունիսի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան ավտոարտադրողները կսկսեն զենք արտադրել, այդ թվում՝ «Tomahawk» թևավոր հրթիռներ և «Patriot» ՀՕՊ համակարգեր:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս քայլը, մատնանշել է ԱՄՆ տնտեսության ռազմականացումը՝ նշելով, որ Պարսից ծոցի հակամարտությունը և Կիևի համար զենքի վաճառքը սպառել են ԱՄՆ ռազմական պաշարները:
Լրահոս
0