https://arm.sputniknews.ru/20260623/amirjan-pvoghvocy-pap-tagavvori-anunvov-veranvanelu-mej-qaghaqakan-nrberang-ka-mnacakanjan-103769180.html
Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով վերանվանելու մեջ քաղաքական նրբերանգ կա. Մնացականյան
Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով վերանվանելու մեջ քաղաքական նրբերանգ կա. Մնացականյան
Sputnik Արմենիա
Կենտրոնի նախկին թաղապետը փողոցի անվան հետ «կռվելն» անիմաստ է համարում` հատկապես հիշելով անցյալի չհաջողված փորձը, երբ նույն փողոցը Վռամշապուհ արքայի անունով... 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T18:16+0400
2026-06-23T18:16+0400
2026-06-23T18:16+0400
վիկտոր մնացականյան
պապ թագավոր
արսեն ամիրյան
երևան
երևանի քաղաքապետարան
փողոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103747261_0:261:2560:1701_1920x0_80_0_0_e92145353a7db0b075d46ab63d6f3b45.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով վերանվանելու մեջ քաղաքական նրբերանգ կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։Ինչպես հայտնի է, հունիսի 23-ին Երևանի ավագանու որոշմամբ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անվամբ։Կենտրոնի նախկին թաղապետը փողոցի անվան հետ «կռվելը», պայքարելը անիմաստ է համարում` հատկապես հիշելով անցյալի չհաջողված փորձը, երբ նույն փողոցը Վռամշապուհ արքայի անունով կոչելուց հետո հանրությունը միևնույն է` շարունակեց այն կոչել Ամիրյան։ Արդյունքում քաղաքային իշխանությունը ստիպված եղավ տեղի տալ սովորույթի ուժին։«Չմտածեք, թե Պապ թագավոր կարող է մնալ։ Կարող է` մի տարի հետո էլի փոխվի որևէ այլ բան։ Բայց առանց ուսումնասիրելու` ով է եղել Արսեն Ամիրյանը, կարող է մի լավ բան է արել, կամ կարող է Պապ թագավորն է վատ բան արել»,– ասում է Մնացականյանը` հավելելով, որ նման հարցերը ինչ–որ մեկի ցանկությամբ չեն որոշվում, այլ փաստական, մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում, և ոչ թե ավագանու նիստում ու չզեկուցվող հարցով, այլ մասնագետների քննարկումների ու հանրային կարծիքի ձևավորման արդյունքում։Հիշեցնենք` Արսեն Ամիրյանը հայ բոլշևիկ հեղափոխական էր, լրագրող, հրապարակախոս։ Ծնվել է 1881թ-ի նոյեմբերի 10–ին, Բաքվում։ Ամիրյանը եղել է Բաքվի 26 կոմիսարներից։ 1902–1906թթ Ամիրյանը հարել է ՀՅԴ–ին։Մեծ Հայքի արքա Պապը Արշակ 2-րդի և Փառանձեմի որդին էր: Նա Արշակունիների թագավորական տոհմի թվով 14-րդ գահակալն էր: Կառավարել է ընդամենը 4 տարի` 370-374 թվականներին։Չնայած Պապի գահակալությունը սկսվել է միապետության, նախարարների և եկեղեցու հաշտեցմամբ, նրա հարաբերությունները եկեղեցու հետ շուտով վատցել են։ Ըստ որոշ աղբյուրների՝ Պապը թունավորել է տվել Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ա-ին, թեև որոշ ուշ շրջանի պատմաբաններ կասկածի տակ են դնում այս վարկածը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103747261_241:0:2516:1706_1920x0_80_0_0_8151c0dd49bd6406dd3b6e71dded0a5c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիկտոր մնացականյան, պապ թագավոր, արսեն ամիրյան, երևան, երևանի քաղաքապետարան, փողոց
վիկտոր մնացականյան, պապ թագավոր, արսեն ամիրյան, երևան, երևանի քաղաքապետարան, փողոց
Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով վերանվանելու մեջ քաղաքական նրբերանգ կա. Մնացականյան
Կենտրոնի նախկին թաղապետը փողոցի անվան հետ «կռվելն» անիմաստ է համարում` հատկապես հիշելով անցյալի չհաջողված փորձը, երբ նույն փողոցը Վռամշապուհ արքայի անունով կոչելուց հետո հանրությունը, միևնույն է, շարունակեց այն կոչել Ամիրյան։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով վերանվանելու մեջ քաղաքական նրբերանգ կա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Ինչպես հայտնի է, հունիսի 23-ին Երևանի ավագանու որոշմամբ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխվեց
Պապ թագավորի անվամբ։
«Պարզ է, հասկանում ենք, որ էսօր երկրի իշխանության ղեկին կանգնած է մի մարդ, որն ամեն ինչ անում է, որ նեղացնի, վիրավորի եկեղեցուն։ Պապ թագավորը իր բոլոր հաջողություններով ու անհաջողություններով հիմնականում պատմության մեջ մնացել է որպես եկեղեցու դեմ կռիվ տված մարդ։ Ենթադրում եմ` հիմա դա մոդայիկ է դարձել, առաջ են տանում»,– ասաց Մնացականյանը։
Կենտրոնի նախկին թաղապետը փողոցի անվան հետ «կռվելը», պայքարելը անիմաստ է համարում` հատկապես հիշելով անցյալի չհաջողված փորձը, երբ նույն փողոցը Վռամշապուհ արքայի անունով կոչելուց հետո հանրությունը միևնույն է` շարունակեց այն կոչել Ամիրյան։ Արդյունքում քաղաքային իշխանությունը ստիպված եղավ տեղի տալ սովորույթի ուժին։
«Չմտածեք, թե Պապ թագավոր կարող է մնալ։ Կարող է` մի տարի հետո էլի փոխվի որևէ այլ բան։ Բայց առանց ուսումնասիրելու` ով է եղել Արսեն Ամիրյանը, կարող է մի լավ բան է արել, կամ կարող է Պապ թագավորն է վատ բան արել»,– ասում է Մնացականյանը` հավելելով, որ նման հարցերը ինչ–որ մեկի ցանկությամբ չեն որոշվում, այլ փաստական, մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում, և ոչ թե ավագանու նիստում ու չզեկուցվող հարցով, այլ մասնագետների քննարկումների ու հանրային կարծիքի ձևավորման արդյունքում։
«Գլենդելի նման քաղաքում կամ Շվեյցարիայում կան համայնքային փոքր հանրաքվեներ, ոչ թե 3 միլիոնով կամ 1 միլիոնով դնեն հանրաքվեի, այլ մի թաղամասի մասշտաբով։ Սա կոչվում է մասնակցային կառավարում, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմքը հենց այդդ ֆրանսիական լուսավորչական իդեալներն են եղել։ Բայց ես հիմա դա չեմ տեսնում. Խոսում են, մուննաթ գալիս, կռիվ անում, քրեական գործեր հարուցում...»,– ասում է նախկին թաղապետը։
Հիշեցնենք` Արսեն Ամիրյանը հայ բոլշևիկ հեղափոխական էր, լրագրող, հրապարակախոս։ Ծնվել է 1881թ-ի նոյեմբերի 10–ին, Բաքվում։ Ամիրյանը եղել է Բաքվի 26 կոմիսարներից։ 1902–1906թթ Ամիրյանը հարել է ՀՅԴ–ին։
Մեծ Հայքի արքա Պապը Արշակ 2-րդի և Փառանձեմի որդին էր: Նա Արշակունիների թագավորական տոհմի թվով 14-րդ գահակալն էր: Կառավարել է ընդամենը 4 տարի` 370-374 թվականներին։
Չնայած Պապի գահակալությունը սկսվել է միապետության, նախարարների և եկեղեցու հաշտեցմամբ, նրա հարաբերությունները եկեղեցու հետ շուտով վատցել են։ Ըստ որոշ աղբյուրների՝ Պապը թունավորել է տվել Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ա-ին, թեև որոշ ուշ շրջանի պատմաբաններ կասկածի տակ են դնում այս վարկածը։