https://arm.sputniknews.ru/20260622/spitak-tuny-herqel-e-amn-i-ev-irani-mijev-banakcutjunneri-tapalman-masin-lurery-103711175.html
Սպիտակ տունը հերքել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների տապալման մասին լուրերը
Սպիտակ տունը հերքել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների տապալման մասին լուրերը
Sputnik Արմենիա
Կիրակի օրը Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում կայացել են Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ։ 22.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-22T12:56+0400
2026-06-22T12:56+0400
2026-06-22T12:57+0400
սպիտակ տուն
ամն
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100752997_0:142:1501:986_1920x0_80_0_0_aa252518b613c1400915bab21b3e6954.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Շվեյցարիայում շարունակվում են, իսկ դրանց տապալման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի բաժինը՝ հղում անելով խորհրդակցություններին մասնակցող ամերիկացի պաշտոնյային։Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, թե իբր իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունները Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո և չի պատրաստվում վերադառնալ քննարկումներին, քանի դեռ ԱՄՆառաջնորդը ներողություն չի խնդրել։Կիրակի օրը Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում կայացել են Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ։ Խորհրդակցությունների ֆոնին Թրամփը Թեհրանին սպառնացել է նոր հարվածներ հասցնել, եթե վերջինս Լիբանանում իրանական աջակցություն ստացող խմբավորումներին չստիպի դադարեցնել «խնդիրներ ստեղծելը»։Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ կողմերը քննարկել են իրանական միջուկային ծրագիրը, Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը և Լիբանանի հարավում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմը։Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել էր, որ իրանական պատվիրակությունն արդեն վերադարձել է Թեհրան Շվեյցարիայում կայացած բանակցություններից հետո։ Նրա խոսքով՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունը 18 ժամ շարունակ խորհրդակցություններ է անցկացրել։Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային նույնպես հայտարարել է բանակցություններում առաջընթացի մասին։ Նրա խոսքով՝ տեխնիկական խմբերը կշարունակեն աշխատանքը փոխըմբռնման հուշագրի իրագործման ուղղությամբ, իսկ պայմանավորվածությունների մանրամասներն ավելի ուշ կհրապարակեն Կատարն ու Պակիստանը։Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
սպիտակ տուն
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100752997_0:0:1333:1000_1920x0_80_0_0_96ed61c9f227e96e5ae445321c98126b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպիտակ տուն, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ
սպիտակ տուն, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ
Սպիտակ տունը հերքել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների տապալման մասին լուրերը
12:56 22.06.2026 (Թարմացված է: 12:57 22.06.2026) Կիրակի օրը Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում կայացել են Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Շվեյցարիայում շարունակվում են, իսկ դրանց տապալման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի բաժինը՝ հղում անելով խորհրդակցություններին մասնակցող ամերիկացի պաշտոնյային։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, թե իբր իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունները Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո և չի պատրաստվում վերադառնալ քննարկումներին, քանի դեռ ԱՄՆառաջնորդը ներողություն չի խնդրել։
«Հակառակ տարածված կեղծ տեղեկատվության՝ իրանցիները դեռ այստեղ են, և բանակցությունները շարունակվում են»,-հայտարարել է ամերիկյան կողմի ներկայացուցիչը:
Կիրակի օրը Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում կայացել են Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ։ Խորհրդակցությունների ֆոնին Թրամփը Թեհրանին սպառնացել է նոր հարվածներ հասցնել, եթե վերջինս Լիբանանում իրանական աջակցություն ստացող խմբավորումներին չստիպի դադարեցնել «խնդիրներ ստեղծելը»։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ կողմերը քննարկել են իրանական միջուկային ծրագիրը, Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը և Լիբանանի հարավում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմը։
«Ակտիվ քննարկումներ են ունեցել միջուկային գործարքի բոլոր տարրերի շուրջ։ Մենք մտադիր ենք շարունակել այդ հարցերից յուրաքանչյուրի մշակումը և այս խորհրդակցությունների արդյունքները որպես հիմք օգտագործել հետագա տեխնիկական բանակցությունների համար»,-նշել է նա:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել էր, որ իրանական պատվիրակությունն արդեն վերադարձել է Թեհրան Շվեյցարիայում կայացած բանակցություններից հետո։ Նրա խոսքով՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունը 18 ժամ շարունակ խորհրդակցություններ է անցկացրել։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային նույնպես հայտարարել է բանակցություններում առաջընթացի մասին։ Նրա խոսքով՝ տեխնիկական խմբերը կշարունակեն աշխատանքը փոխըմբռնման հուշագրի իրագործման ուղղությամբ, իսկ պայմանավորվածությունների մանրամասներն ավելի ուշ կհրապարակեն Կատարն ու Պակիստանը։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով
հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը: