https://arm.sputniknews.ru/20260622/sirian-libananum-razmakan-scenar-chi-ditarkum-ash-sharaa-103726823.html
Սիրիան Լիբանանում ռազմական սցենար չի դիտարկում. աշ-Շարաա
Սիրիան Լիբանանում ռազմական սցենար չի դիտարկում. աշ-Շարաա
Sputnik Արմենիա
Սիրիայի նախագահը նշել է, որ Դամասկոսը հանդես է գալիս Լիբանանում ճգնաժամի համապարփակ քաղաքական կարգավորման օգտին: 22.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-22T18:06+0400
2026-06-22T18:06+0400
2026-06-22T18:06+0400
սիրիա
ահմեդ ալ-շարաա
լիբանան
հզբոլլահ
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1d/85256409_0:0:1600:901_1920x0_80_0_0_441de9556512bcd95203fd29605d500d.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Սիրիան ռազմական սցենար չի դիտարկում Լիբանանի նկատմամբ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հայտարարել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան։Սիրիայի նախագահի խոսքով՝ Դամասկոսը ելնում է նրանից, որ Լիբանանի ճգնաժամի լուծումը չի կարող լինել ռազմական կամ մասնակի:Ահմեդ ալ-Շարաայի տեսանկյունից՝ կարգավորումը պետք է լինի համալիր փաթեթի մաս, որը ներառում է պատերազմի դադարեցում, տնտեսական, քաղաքական և սոցիալական գործընթացների մեկնարկ, ինչպես նաև Սիրիայի ու Լիբանանի միջև տնտեսական կապերի վերականգնում:Նրա խոսքով, մասնակի որոշումներն արդեն մեկ անգամ չէ, որ ապացուցել են իրենց ոչ կենսունակությունը։Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ ալ-Շարաան նշել է, որ ԶԼՄ-ների հաղորդագրությունների մի մասը ճշգրիտ չի մեկնաբանվել: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը խոսել է Լիբանանում պատերազմը դադարեցնելու և կարգավորման հանգիստ ուղիներ գտնելու անհրաժեշտության մասին, ընդ որում՝ Սիրիայի հնարավոր դրական դերը պետք է դրսևորվի լիբանանյան պետության ինստիտուտների շրջանակներում, այլ ոչ թե ուղղակի ռազմական միջամտության միջոցով:Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելին առաջարկել է թույլ տալ Սիրիային «պարզել հարաբերությունները» լիբանանյան շիա «Հզբոլլահ» շարժման հետ, քանի որ, նրա խոսքով, Դամասկոսն ավելի լավ դա կանի: ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ Իսրայելը չափազանց երկար է պայքարում շարժման դեմ, և իսրայելական գործողությունների ընթացքում չափազանց շատ զոհեր են լինում:
սիրիա
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1d/85256409_142:0:1565:1067_1920x0_80_0_0_5858a01ae50a7e850f6cfb9e1dcb6cd0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, ահմեդ ալ-շարաա, լիբանան, հզբոլլահ, իսրայել
սիրիա, ահմեդ ալ-շարաա, լիբանան, հզբոլլահ, իսրայել
Սիրիան Լիբանանում ռազմական սցենար չի դիտարկում. աշ-Շարաա
Սիրիայի նախագահը նշել է, որ Դամասկոսը հանդես է գալիս Լիբանանում ճգնաժամի համապարփակ քաղաքական կարգավորման օգտին:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Սիրիան ռազմական սցենար չի դիտարկում Լիբանանի նկատմամբ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հայտարարել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան։
«Սիրիան իր սահմաններից դուրս որևէ ռազմական տարբերակի կողմնակից չէ. նրա դերը կայանում է պաշտոնական ուղիներով կայունությանն աջակցելու, լիբանանյան պետական ինստիտուտներն ամրապնդելու և տարբեր քաղաքական ուժերի միջև երկխոսության ուղիներ բացելու մեջ», – ասել է աշ-Շարաան։
Սիրիայի նախագահի խոսքով՝ Դամասկոսը ելնում է նրանից, որ Լիբանանի ճգնաժամի լուծումը չի կարող լինել ռազմական կամ մասնակի:
Ահմեդ ալ-Շարաայի տեսանկյունից՝ կարգավորումը պետք է լինի համալիր փաթեթի մաս, որը ներառում է պատերազմի դադարեցում, տնտեսական, քաղաքական և սոցիալական գործընթացների մեկնարկ, ինչպես նաև Սիրիայի ու Լիբանանի միջև տնտեսական կապերի վերականգնում:
Ալ-Շարաան նշել է, որ ցանկացած որոշում պետք է ունենա Սիրիայում և Լիբանանում կայունության փոխադարձ երաշխիքներ՝ հաշվի առնելով անվտանգության ոլորտում երկու կողմերի մտահոգությունները, ինչպես նաև տարածաշրջանային որոշ գործոններ:
Նրա խոսքով, մասնակի որոշումներն արդեն մեկ անգամ չէ, որ ապացուցել են իրենց ոչ կենսունակությունը։
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ ալ-Շարաան նշել է, որ ԶԼՄ-ների հաղորդագրությունների մի մասը ճշգրիտ չի մեկնաբանվել: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը խոսել է Լիբանանում պատերազմը դադարեցնելու և կարգավորման հանգիստ ուղիներ գտնելու անհրաժեշտության մասին, ընդ որում՝ Սիրիայի հնարավոր դրական դերը պետք է դրսևորվի լիբանանյան պետության ինստիտուտների շրջանակներում, այլ ոչ թե ուղղակի ռազմական միջամտության միջոցով:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելին առաջարկել է թույլ տալ Սիրիային «պարզել հարաբերությունները» լիբանանյան շիա «Հզբոլլահ» շարժման հետ, քանի որ, նրա խոսքով, Դամասկոսն ավելի լավ դա կանի: ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ Իսրայելը չափազանց երկար է պայքարում շարժման դեմ, և իսրայելական գործողությունների ընթացքում չափազանց շատ զոհեր են լինում: