00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ՀՕՊ միջոցները մեկ օրում խոցել են Ուկրաինայի ԶՈւ-ի 734 ԱԹՍ և 12 ղեկավարվող ավիառումբ. ՊՆ

© Sputnik / РИА Новости / Անցնել մեդիապահոցՀՕՊ
ՀՕՊ - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2026
Բաժանորդագրվել
Խոցվել են նաև Ուկրաինայի նավթավերամշակման, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտները։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 734 անօդաչու թռչող սարք և 12 կառավարվող ավիացիոն ռումբ։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
Բացի այդ, ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավթավերամշակման, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող վառելիքի պահեստներին։
Բացի այդ, հարվածներ են հասցվել հեռահար գործողության անօդաչու թռչող սարքերի հավաքման ու պահման վայրերին, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 142 շրջաններում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0