00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կորած զինվորի չկորած նամակները

© SputnikПисьма и фото Георгия Белькевича
Письма и фото Георгия Белькевича - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2026
Բաժանորդագրվել
85 տարի առաջ՝ 1941 թվականի հունիսի 22-ին, սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Sputnik Արմենիայի տնօրեն Դմիտրի Պիսարենկոն պատմում է իր տատի եղբոր՝ Գեորգի Բելկևիչի մասին, որն անհետ կորել է, բայց անգնահատելի հիշատակ է թողել՝ նամակներ ռազմաճակատից։
«Յուրայի նամակները»․ տատիս ձեռագրով մակագրված փոստային ծրարը մեր ընտանեկան արխիվում է պահվում 1940 թվականից։ Շուտով մեկ դարը կլրանա։ Փոքր ժամանակ ես երբեմն փորփրում էի ծրարի պարունակությունը ու չէի զարմանում։ Նմանատիպ նամակներ՝ շեղանկյուն կամ եռանկյունաձև ծալված, հաճախ էին երևում Հայրենական մեծ պատերազմի մասին ֆիլմերում, ու ինձ թվում էր, որ պատերազմին մասնակցածների ընտանիքում թանաքով, սովորական կամ քիմիական մատիտով գրոտված այդ թերթիկները անպայման խնամքով պահվում են որպես հիշատակ։ Բայց տարիների ընթացքում իմաստության ու սենտիմենտալության հետ մեկտեղ ի հայտ եկավ նաև պատասխանատվության խոր զգացումը։
© SputnikԳեորգի Բելկևիչի նամակներից
Письма и фото Георгия Белькевича - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2026
Գեորգի Բելկևիչի նամակներից
Յուրան լիտվացի տատիկիս կրտսեր եղբայրն է։ Իսկական անունը Գեորգի էր, բայց տանը նրան Յուրա էին ասում կամ Եժի (լեհական ձևով)։ Տատիս ծնողները սնանկացած լիտվացի ազնվականներ էին, ծագումով` Կաունասից, բայց մայրենի լեզվով չէին խոսում։ Նախընտրում էին շփվել լեհերեն, որը Ռեչ Պոսպոլիտայի ժամանակներից ի վեր համարվում էր ազնվականների լեզու։
© Sputnik / Асатур ЕсаянцԼիտվացի տատիկը` Վիկտորյա Բելկևիչը
Заслуженная учительница Армении  Виктория Белькевич  - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2026
Լիտվացի տատիկը` Վիկտորյա Բելկևիչը
Յուրան (Գեորգին) ծնվել էր 1920 թվականի փետրվարին Էրիվանում, Մարիան և Սոֆյա Բելկևիչների չորրորդ զավակն էր։ Նրանք հայրենի հողերը լքել էին 20-րդ դարի սկզբին, երբ Մարիան Վիկենտևիչը՝ որպես որակյալ ֆինանսիստ, Թիֆլիսի խոշոր բանկերից մեկում աշխատելու շահավետ հրավեր էր ստացել։ Այդպես էլ նա ընդմիշտ մնաց Կովկասում։ Աշխատեց նախ ցարական, ապա խորհրդային Անդրկովկասի տարբեր քաղաքներում ու նահանգներում։ Ընդունված ավանդույթի համաձայն՝ բոլոր երեխաներին մկրտեցին Թիֆլիսի Սուրբ Պետրոսի և Պողոսի հռոմեական կաթոլիկ եկեղեցում, արխիվային փաստաթղթերում չափաբերական մատյանից քաղվածք է պահպանվել տատիս կրտսեր եղբոր մասին։
Յուրայի մասին ընտանեկան պատմություններից շատ քիչ բան է հայտնի։ Վազվզում էր տղաների հետ, շների ու աղավնիների հետևից էր վազում, գնում էր գետում լողալու, կռվում էր, սիրահարվում... Ավարտել է Երևանի Շահումյանի անվան դպրոցը և դեռ պատերազմից առաջ՝ երեսունականների վերջին, ընդունվել Կիևի ռազմական ուսումնարան։ Հարազատներն այդ ժամանակից ի վեր այլևս չեն տեսել նրան։ Միայն նամակներ են ստացել, սկզբում՝ ուսումնարանից, հետո՝ ռազմաճակատից։ Իսկ նրա մասին վերջին լուրը արդեն ուրիշներն են բերել․․.
Ահա այսպիսին են հեռավոր քառասունականների խրամատային նամակները երևանցի Յուրա (Գեորգի) Բելկևիչից
...Նամակները ամենաուրախալի ու զվարճալի բանն են։ Երբ նամակ եմ ստանում, տրամադրությունս բարձրանում է, ու գործերս լավ են գնում։ Ամեն ինչ մոռանում եմ, թվում է, թե Երևանում եմ։ Բայց դա մի ակնթարթ է տևում։ Ու նորից սկսում եմ կարոտել մինչև հաջորդ նամակը։ Իսկ ձեր նամակները մեծ ուշացումով են գալիս... Այսքանը։ Խնդրում եմ գրեք՝ ձեզ ինչ է պետք, ինչ չունեք։ Շաքարի ու օճառի հարցը ո՞նց է, ճարվո՞ւմ է։ Եթե չէ, ես կուղարկեմ։ Այստեղ զինխանութից կարող եմ ճարել ու ուղարկել։
19/04/40
Ողջույն, սիրելի Մամուսյա՜։
Շնորհակալ եմ նամակիդ համար, որով ինձ ուրախացրիր։ Մամուսյա, ինձ կշտամբում ես, թե ինչու եմ քիչ գրում։ Հա, մամ, ստիպված եմ այդպես անել, չէ՞ որ մենք ազատ մարդիկ չենք, անընդհատ զորամասի տարածքում ենք, կեսգիշերից հետո է ազատ ժամանակ լինում... Ստիպված հանգստյան օրերին եմ գրում։ Մամուսյա, նախորդ նամակում գրել էի, որ մեզ Կիևից տեղափոխում են այլ քաղաք։ Հիմա, ուրեմն, ճշգրիտ տեղեկություններ տամ, թե ուր ենք գնում։ Ստեղծված ծանր միջազգային իրավիճակի պատճառով մեր երկրին զենիթահարներ են պետք, իսկ նրանք շատ քիչ են, և այդ պատճառով բանակի ռազմական խորհրդի հրամանով մեզ տեղափոխում են Գորկու զենիթային ուսումնարան, նախկին Նիժնի Նովգորոդ։
Գուցե քեզ մոտ հարց առաջանա, թե ինչ է լինելու այն մեկ տարվա հետ, որ արդեն սովորել ենք։ Բանն այն է, որ հրետանին իր հատկանիշներով նույնն է, ինչ զենիթայինը, ինչ առափնյան, ինչ դաշտայինը, բայց կառավարումը տարբեր է, և յուրաքանչյուր տեսակի աշխատանքն ուրիշ է։ Բայց ոչինչ, մենք կավարտենք ուսման սահմանված ժամկետում։ Մենք մեկ տարի սովորել ենք և ստիպված կլինենք սովորել ևս մեկ տարի, ինչը կապահովի մեր լավ պատրաստվածությունը...
(առանց ամսաթվի)
...Նամակը գրում եմ Պերվոմայսկոյեից, որտեղ հասա չափազանց մեծ դժվարությամբ, որից ոչ հեռու Օդեսա քաղաքն է։ Դեռ հայտնի չէ` ինչքան կմնամ այս քաղաքում, բայց չի բացառվում, որ շուտով մեկնեմ ռազմաճակատ։ Դուք նամակներ պիտի գրեք միայն այն ժամանակ, երբ ես որոշակի հասցե ունենամ, որով դուք հեռագիր կուղարկեք ձեր վիճակի մասին, և հետո նոր նամակագրություն կլինի։ Ստիպված կլինենք հազվադեպ գրել իրար, բայց ամեն դեպքում իմ մասին լուր կունենաք։ Մինչև օգոստոսի 15-ը գնացեք զինկոմիսարիատ և իմացեք փողի մասին։ Ես իմ աշխատավարձը որոշ ժամանակ ձեզ կուղարկեմ։ Բայց եթե ամեն ինչ կարգին լինի, այդ ժամկետը կերկարաձգեմ, որովհետև հիմա ինձ փող պետք չէ։
Ամուր համբուրում եմ։ Յուրա
11/07/41
...Նախորդ նամակներում գրել էի ձեզ իմ գտնվելու վայրի մասին, բայց հասցես չէի տվել։ Գրում եմ կորպուսի շտաբից և ձեզ հասցե կտամ, որով կգրեք հաջորդ նամակը, ընդ որում` խնդրում եմ՝ նամակը ստանալուն պես պատասխանեք հեռագրով։ Փողը մի՛ ափսոսացեք, ինձ մի փոքր կհանգստացնեք, քանի որ հիմա ոչ մի պատկերացում չունեմ ձեր վիճակի մասին։ Եվ ընդհանրապես տնից ստացած լուրերը հանգստացնում են ցանկացած մարդու, հետո գրեք ամեն ինչի մասին՝ ձեր վիճակի և այլն։
Առայժմ ավելորդ եմ համարում գրել պատերազմի մասին։ Բայց երկու խոսք ասեմ՝ գերմանացին ջարդվելու է։ Սպասում ենք հարձակման հրամանին, և այդ ժամանակ ամեն ինչ հավասարվելու է հողին։ Չտրվեք ամեն տեսակ լուրերի ու խուճապի մեջ ընկնողների։ Հետևեք միայն ռադիոյին։ Մի՛ վախեցեք հակառակորդի այսպիսի խորացումից, դա կապված է մեր կառավարական տակտիկայի հետ։ Մեր զորամասերը դեռ առանձնապես չեն կռվում, որովհետև հրամանն է այդպիսին՝ նահանջել մինչև որոշակի ժամկետ և վայր։ Բայց արդեն հույս կա, որ շուտով կիջնենք մեր հզոր բռունցքով։ Կարևոր է հիշել, որ խուճապը ամեն ինչի չարագույն թշնամին է, խնդրում եմ ձեզ պահել այնպես, ինչպես խաղաղ ժամանակ, ոչ մեկին մի՛ լսեք։ Լյալիկին փոխանցեք, որ ողջ-առողջ եմ, շուտով նրան էլ կգրեմ։
Պինդ–պինդ համբուրում եմ։ Ձեր թանկագին Յուրա։
26.07.1941
...Վերջերս բախտ վիճակվեց լուսանկարվել քաղղեկիս հետ, բայց նկարը հաջող չստացվեց։ Բայց ոչինչ, ամեն դեպքում կարելի է տեսնել, թե ինչպիսին եմ հիմա։ Կարող եք շնորհավորել ինձ՝ անդամագրվել եմ կուսակցությանը և էլ ավելի ուժեղ կլինեմ հանուն ձեզ, իմ ընկերների ու հայրենիքի։ Կարծում եմ՝ դուք էլ հետ չեք մնում մեզնից, աշխատում եք այնպես, ինչպես պետք է պատերազմական ժամանակ... Այսօր մեզ մոտ նշանակալի օր է, մեր զորամասերը թշնամուն դուրս են շպրտել ամրություններից և գրավել են 15 բնակավայր, այնքան գերմանացի են սպանել՝ հաշիվ չկա։ Չեմ պատկերացնում՝ այս սրիկաները ոնց են դիմանում մեր սառնամանիքներին ու շունչները չեն փչում, բայց արդեն ուժասպառ են լինում։
Մեր մարտիկները նրանց փորերից բռնած քաշում-հանում են խրամատներից։ Ստահակները խրամատներում հավաքել են բնակչությունից խլած ամբողջ տաք հագուստն ու մթերքը և մակաբույծների պես ապրում են բլինդաժներում։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ ոջլոտն են։ Այնքան ոջիլ կա, որ, ինչպես ասում են, շինելներով էին հանում։ Զինվորները զզվում են, ձեռք չեն տալիս, ոմանք ուղղակի փսխում են այդ կեղտը տեսնելիս։ Ոչինչ, սիրելիներս, ամեն ինչի համար վրեժ կլուծենք, ու կսատկի տականքը։ Վրեժխնդիր կլինենք մեր թալանված, ավերված քաղաքների ու գյուղերի, մեր խորհրդային մարդկանց արյան ու արցունքների համար... Ողջույններ բոլորին, ապրեք, համբուրում եմ բոլորին։ Յուրա։ Հ.Գ. Իմ հասցեն՝ դաշտային փոստ 15-56... Նկարն ուղարկում եմ։
25.01.42.
...Սիրելի՛ մամա, քեզ եմ ուղարկում դրամական ատեստատը, որով պետք է ներկայանաս շրջանային զինկոմիսարիատ և ստանաս սեպտեմբերի ու յուրաքանչյուր ամսվա գումարը՝ մինչև 1942 թվականի սեպտեմբերի 1-ը...
Ողջ–առողջ եմ։ Նամակները հասնում են Երևան։
(առանց ամսաթվի)
«Ողջույն, սիրելի՛ ծնողներ։
...Պառկած էի սանիտարական գումարտակում, ու մի աղջիկ ինձ բուժեց։ Ինձ խնամում էր հարազատ եղբոր պես։ Միայն մի բանից էի վախենում՝ հոսպիտալ չընկնեմ, դրա համար էլ բուժմասում էի մնում՝ նրա մոտ։ Որ մեր զորամասը ուր էլ տեղափոխվի, նա ինձ էլ այնտեղ տեղափոխի։ Եթե հոսպիտալ ընկնեի, հազիվ թե հետո գտնեի իմ զորամասը, ինչից սարսափելի վախենում էի։
Հիմա ինձ շատ լավ եմ զգում, ուտում եմ այնքան, ինչքան տեղավորվում է։ Սկսում եմ ձեռքս շարժել, սկսել եմ գրել, թեկուզ մի քիչ դժվար է։ Սիրելիներս, մեր գործերը 100%-ով առաջ են գնում։ Գերմանացին փախչում է, Աստված տա։ Կարող եք շնորհավորել նոր պաշտոնիս կապակցությամբ, հիմա ես պարկի հրամանատարն եմ։ Աշխատանքը մի քիչ դժվար է, բայց ոչինչ։ Գրեք` ատեստատով փող ստանո՞ւմ եք, թե՞ չէ։ Գրեք` ինչպես է ձեր կյանքը։ Խնդրում եմ` ավելի հաճախ գրեք, ինչո՞ւ մամայից լուր չկա։ Կներեք փնթի գրելուս համար։ Չեմ կարողանում, քանի որ ձեռքս կապված է։ Ողջույն բոլոր-բոլորին։ Յուրա։
(առանց ամսաթվի)
«Հայտնում եմ ձեզ, որ ձեր նամակները, որոնք գրել էիք Բելկևիչ Գեորգիին, ստացել է կարմիրբանակային Շեմելյով Ալեքսեյ Տ․-ն, և պատասխան եմ ուղարկում ձեզ։ Հայտնում եմ ձեզ, որ Բելկևիչ Գեորգին անհետ կորել է գերմանական օկուպանտների դեմ հանուն հայրենիքի համար մղած պայքարում, այնպես որ ես կորցրել եմ իմ սիրելի հրամանատար Բելկևիչին, որի հետ ապրեցի պատերազմի 11 ամիսները։ Մեր զորամասի հասցեով նամակներ այլևս չգրեք` հաշվի առնելով, որ նա չկա։ Ողջույնով՝ գվարդիայի կ-ն Շեմելյով Ա․Տ․
Նամակ՝ թվագրված 10.07.42 թ.
© Sputnik

Գեորգի Բելկևիչի նամակներից

Գեորգի Բելկևիչի նամակներից - Sputnik Արմենիա
1/7

Գեորգի Բելկևիչի նամակներից

© Sputnik

Գեորգի Բելկևիչի նամակներից

Գեորգի Բելկևիչի նամակներից - Sputnik Արմենիա
2/7

Գեորգի Բելկևիչի նամակներից

© Sputnik

Գեորգի Բելկևիչի նամակներից

Գեորգի Բելկևիչի նամակներից - Sputnik Արմենիա
3/7

Գեորգի Բելկևիչի նամակներից

© Sputnik

Գեորգի Բելկևիչի լուսանկարներից

Գեորգի Բելկևիչի լուսանկարներից - Sputnik Արմենիա
4/7

Գեորգի Բելկևիչի լուսանկարներից

© Sputnik

Գեորգի Բելկևիչի նամակներից

Գեորգի Բելկևիչի նամակներից - Sputnik Արմենիա
5/7

Գեորգի Բելկևիչի նամակներից

© Sputnik

Գեորգի Բելկևիչի նամակներից

Գեորգի Բելկևիչի նամակներից - Sputnik Արմենիա
6/7

Գեորգի Բելկևիչի նամակներից

© Sputnik

Գեորգի Բելկևիչի նամակներից

Գեորգի Բելկևիչի նամակներից - Sputnik Արմենիա
7/7

Գեորգի Բելկևիչի նամակներից

1/7

Գեորգի Բելկևիչի նամակներից

2/7

Գեորգի Բելկևիչի նամակներից

3/7

Գեորգի Բելկևիչի նամակներից

4/7

Գեորգի Բելկևիչի լուսանկարներից

5/7

Գեորգի Բելկևիչի նամակներից

6/7

Գեորգի Բելկևիչի նամակներից

7/7

Գեորգի Բելկևիչի նամակներից

Սա նրա ճակատագրի մասին վերջին լուրն էր՝ անհետ կորել է... Վերջերս վերընթերցելով նամակը` մի պարզ ճշմարտություն հասկացա։ Ծնողները հավանաբար մինչև իրենց կյանքի վերջին օրերն այդպես էլ չեն համակերպվել նրա զոհվելու մտքի հետ ու լուրերի են սպասել։ Կարծել են, թե գերի է ընկել ու հայտնվել հայրենիքից հեռու ինչ-որ տեղ, վերադառնալու հնարավորություն չունի... Հիշում եմ, թե ինչպես էր տատիկս՝ նրա ավագ քույրը, ուշադիր կարդում «Իզվեստիա» թերթի վերջին էջի սյունակը, որտեղ 70-80-ական թվականներին «Փնտրվում են ԻնՅուրկոլեգիայի գործերով» խորագրի ներքո հաճախ էին հրապարակվում Խորհրդային Միությունում և արտերկրում հարազատներ փնտրող մարդկանց հայտարարությունները։ Ցավոք, այդպես էլ ոչինչ չպարզվեց...
Թուրքերը պետք է հավերժ երախտապարտ լինեն ճապոնացիներին. Ստալինգրադի հաղթանակն ու հայի բախտը
Թղթակցի աշխատանքի բնույթից ելնելով՝ ինքս էլ հաճախ եմ եղել թեժ կետերում և տեսել եմ մարտական գործողությունների մասնակիցների մահը։ Յուրան (Գեորգին), ամենայն հավանականությամբ, զոհվել է մարտում, մնացել է մարտի դաշտում և անցել այն հողի տակ, որի համար կռվում էր... Ուստի ես որոշեցի հարգանքի վերջին տուրքը մատուցել պատերազմում անհետ կորած զինվորին և հարազատին։ Երևանի Ավան թաղամասում հայ կաթոլիկների եկեղեցի է գործում։ Այնտեղ հոգեհանգստյան պատարագ անցկացվեց, իսկ մեր տոհմական գերեզմանոցում հայտնվեց ևս մեկ փոքրիկ տապանաքար՝ կյանքի տարիներով (1920-1942), զինվորական աստղով և մակագրությամբ՝ «Ի հիշատակ Գեորգի Բելկևիչի»։
© SputnikԳեորգի Բելկևիչի տապանաքարը
Табличка памяти Георгия Белькевича - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2026
Գեորգի Բելկևիչի տապանաքարը
Տղերք, սա մեր վերջին մարտն է
Լրահոս
0