https://arm.sputniknews.ru/20260622/kalanavvorvel-e-azh-patgamavvor-martun-grigvorjani-vordin-zlm-103705683.html
Կալանավորվել է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդին. ԶԼՄ
Կալանավորվել է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Պատգամավորի որդին ինքնակամ է ներկայացել իրավապահներին։ 22.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-22T09:26+0400
2026-06-22T09:26+0400
2026-06-22T09:38+0400
հայաստան
մարտուն գրիգորյան
որդի
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/853/75/8537548_0:42:3001:1730_1920x0_80_0_0_b18362f8478382cd51e718c87c546351.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդին՝ Կամո Գրիգորյանը, որը նախորդ տարվանից հետախուզման մեջ էր, կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է armlur.am-ը։Լրատվամիջոցը նշել է, որ Կամո Գրիգորյանը դեռևս 2025 թվականի հունիսից ունի մեղադրյալի կարգավիճակ:Այս ընթացքում Կամո Գրիգորյանը եղել է հետախուզման մեջ և հունիսի 19-ին ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին։ Պաշտպան Արսեն Բաբայանը հայտնել է, որ նրա նկատմամբ կիրառված է եղել երկամսյա կալանք: Ներկայանալուց հետո դատարանը, քննարկելով կալանքի հարցը, որոշել է այն թողնել անփոփոխ:2025 թվականի հունիսի 20-ին Գյումրու Հաղթանակի պողոտայում՝ «Հացատուն» սննդի կետի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել, լսվել էին կրակոցի ձայներ: ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածներով: Ըստ լրատվամիջոցների` Կամո Գրիգորյանն անցնում է այս գործով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/853/75/8537548_0:0:2667:2000_1920x0_80_0_0_7d6078b2c428a3fc31e0487ce4d8dc91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մարտուն գրիգորյան, որդի, կալանք
հայաստան, մարտուն գրիգորյան, որդի, կալանք
Կալանավորվել է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդին. ԶԼՄ
09:26 22.06.2026 (Թարմացված է: 09:38 22.06.2026) Պատգամավորի որդին ինքնակամ է ներկայացել իրավապահներին։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդին՝ Կամո Գրիգորյանը, որը նախորդ տարվանից հետախուզման մեջ էր, կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է
armlur.am-ը։
Լրատվամիջոցը նշել է, որ Կամո Գրիգորյանը դեռևս 2025 թվականի հունիսից ունի մեղադրյալի կարգավիճակ:
Այս ընթացքում Կամո Գրիգորյանը եղել է հետախուզման մեջ և հունիսի 19-ին ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին։ Պաշտպան Արսեն Բաբայանը հայտնել է, որ նրա նկատմամբ կիրառված է եղել երկամսյա կալանք: Ներկայանալուց հետո դատարանը, քննարկելով կալանքի հարցը, որոշել է այն թողնել անփոփոխ:
2025 թվականի հունիսի 20-ին Գյումրու Հաղթանակի պողոտայում՝ «Հացատուն» սննդի կետի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել, լսվել էին կրակոցի ձայներ: ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածներով: Ըստ լրատվամիջոցների` Կամո Գրիգորյանն անցնում է այս գործով։