ՀՕՊ–ն այս գիշեր 301 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի երկնքում. ՊՆ
08:53 22.06.2026 (Թարմացված է: 11:15 22.06.2026)

© Sputnik / РИА Новости
/ Բաժանորդագրվել
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում է Ռուսաստանի սահմանամերձ շրջանները։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 301 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 21-ի ժամը 20:00-ից հունիսի 222-ի ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում (Մոսկվայի ժամանակով) ՀՕՊ հերթապահ միջոցները 301 ուկրաինական ԱԹՍ են խոցել Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Ռոստովի, Տամբովի, Տվերի, Տուլայի, Սմոլենսկի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, Ազովի և Սև ծովերի ջրային տարածքների երկնքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
