Հայրենական պատերազմի մեկնարկի օրը Երևանում և մարզերում անցկացվել են հիշատակի միջոցառումներ
22:35 22.06.2026 (Թարմացված է: 22:59 22.06.2026)

© Photo : Русский дом в Армении
Բաժանորդագրվել
Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի օրվան նվիրված միջոցառումներ են կազմակերպվել Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Կապանում։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի հիշատակի և սգո օրը պատերազմի հերոսներին նվիրված միջոցառումներ են անցկացվել Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում, հայտնում է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը։
Միջոցառում Երևանում Ռուսական տանը
Երևանում Ռուսական տանը Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 85-ամյակին նվիրված հիշատակի միջոցառում է տեղի ունեցել։ Միջոցառումը նախաձեռնել էին «Ուղղափառ կանանց միությունը» և «Ռուսաստանի ժողովրդական խորհուրդը»՝ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աջակցությամբ։
«Ուղղափառ կանանց միության» նախագահ Աննա Գրիգորյանցը նշել է, որ այդ պատերազմը սարսափելի վշտի, մահվան և կորստի 1418 օր էր, սակայն նույնքան էլ բարձրագույն հերոսության և ինքնահարգանքի արժանի օրեր են եղել։

Նրա խոսքով` այսօր կյանքը հնարավոր է դարձել շնորհիվ վետերանների հերոսության, վետերաններ, որոնք, ցավոք, արագ հեռանում են մեզանից։
Միջոցառման ժամանակ տեսանյութ է ցուցադրվել 100-ամյակը բոլորած վետերանների մասնակցությամբ։ Ծրագրում ներառվել են պատերազմական տարիների իրական պատմությունների վրա հիմնված տեսանյութեր, ինչպես նաև Խաչվերաց վանքի երգչախմբի ելույթը։
Կայացել է նաև Հաղթանակի օրվան նվիրված «Այդ օրը մոտեցնում էինք, ինչպես կարող էինք...» հանրապետական մանկական նկարչական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։ Իրենց արվեստի միջոցով պատանի մասնակիցները հարգանք են արտահայտել հերոսների սխրանքի և երախտագիտության նկատմամբ։
«Հիշատակի մոմ» միջոցառում 102-րդ ռուսական ռազմաբազայում
Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում մոմերով ստացել էին 1418 թիվը։ Հենց այդքան օր ու գիշերէ տևել դեպի Մեծ հաղթանակը տանող խորհրդային ժողովրդի ճանապարհը։
Ռազմաբազայի զինծառայողները մոմեր էին վառել և խորհրդանշական կոմպոզիցիա կազմել, որը հիշեցնում էր հաղթանակած սերնդին բաժին հասած դժվարին փորձությունների յուրաքանչյուր օրը։ Լռության րոպեն և մոմերի լույսը հարգանքի տուրք էին միլիոնավոր այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն իրենց երկրի ազատության և ապագայի։

«1941 թվականի հունիսի 22-ին սկսվեց դեպի Հաղթանակ տանող երկար և սարսափելի ճանապարհը։ Ճանապարհ, որը տևեց քաջության, տոկունության և հերոսության 1418 օր ու գիշեր։ Մենք՝ հայրենիքի այսօրվա պաշտպաններս, պահպանում ենք մեր նախնիների մարտական ավանդույթները, կատարելագործում բարձր վարպետությունը, ամենօրյա ծառայությամբ ապացուցում, որ արժանի ենք մեր պապերի սխրանքին», – նշել է 102-րդ ռուսական ռազմաբազայի շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Վիկտոր Բոնդարևը։
Հիշատակի միջոցառումները շարունակվել են Սուրբ Նահատակ թագուհի Ալեքսանդրայի եկեղեցում: Հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով ռազմաբազայի հրամանատարի օգնական քահանա Տիմոֆեյ Ղազարյանը կատարել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների հիշատակի կարգ:

Սյունիքում տեղի է ունեցել Հիշատակի և սգո օրվան նվիրված միջոցառում
Կապանում կայացած հիշատակի միջոցառմանը մասնակցել են գրական ակումբի անդամները, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման առաջադեմ խմբի ներկայացուցիչները Վլադիմիր Չերտկովի գլխավորությամբ:
Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանի մոտ մասնակիցները մոմեր վառեցին և ծաղիկներ դրեցին: Երևանում Ռուսական տան նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը ներկաներին պատմեց լեգենդար հերոսի կյանքի և սխրանքի մասին:
Ծաղիկներ դրվեցին նաև Բաղաբուրջում գտնվող Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին նվիրված հուշարձանի մոտ, որտեղ Վլադիմիր Չերտկովը հավաքվածներին հիշեցրեց 1941 թվականի հունիսի 22-ի ողբերգական իրադարձությունների մասին:

Վանաձորում բարեկարգվել է զինվորական գերեզմանատունը և ծաղիկներ են խոնարհվել
Վանաձորում բարեկարգվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) հիվանդանոցներում վերքերից մահացած խորհրդային զինվորների եղբայրական գերեզմանը։
Լոռու մարզի Ռուսական տան կոնտակտային կենտրոնի նախաձեռնությամբ ակցիայի մասնակիցները հավաքվել էին զինվորական գերեզմանատան մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց, ում կյանքի վերջին օրերն անցել են տնից հեռու՝ ռազմաճակատամերձ թիկունքում գտնվող հիվանդանոցներում։
Կենտրոնի ղեկավար Վախթանգ Մելիքսեթյանի հետ միասին միջոցառմանը մասնակցեցին Վանաձորի վետերանների խորհրդի, «Ռուսաստան» և «Ռուսաստանի բարեկամներ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքի կազակները, ինչպես նաև պատմահայրենասիրական բաժնի անդամներ։
Մասնակիցները մաքրեցին գերեզմանները և հարակից տարածքը, ապա ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի գերեզմանին և այն զինվորների եղբայրական գերեզմանին, որոնց ճակատագրերը հավերժ կապված են այս վայրի հետ։ Վերականգնվեց կարմիր աստղով պատվանդանը, որի կարմիր աստղը խոհրդարնշում է ռազմական փառքն ու հաղթանակած սերնդի սխրանքների նկատմամբ հարգանքը։

Սյունիքում տեղի է ունեցել Հիշատակի և սգո օրվան նվիրված միջոցառում
© Photo : Русский дом в Армении
«Լուսաբաց» ճամբարում ևս հարգանքի տուրք է մատուցվել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին։ Հունիսի 22-ին ճամբարում տեղի ունեցավ Երևանում Ռուսական տան ռուսաց լեզվի դասընթացների բացումը։
Այն մեկնարեկց լռության րոպեով՝ ի հիշատակ նրանց, ովքեր 85 տարի առաջ դիմավորեցին իրենց ամենասարսափելի լուսաբացը։
Ջոկատավարները երեխաներին պատմեցին լեգենդար 89-րդ հայկական Թամանյանական հրաձգային դիվիզիայի բացառիկ պատմությունը։
Հիշողության և сгв օրը Ռուսաստանում ամեն տարի նշվում է հունիսի 22-ին՝ Խորհրդային Միության վրա նացիստական Գերմանիայի հարձակման օրը։ Հայրենական մեծ պատերազմը մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմներից մեկն էր, որը խլեց ԽՍՀՄ–ի շուրջ 27 մլն քաղաքացիների կյանքը։
Հիշատակի օրվա նախօրեին ամբողջ Ռուսաստանում հիշատակի միջոցառումներ անցկացվեցին։ Քաղաքներում «Պատերազմի կրակոտ նկարներ» և մոմերից պատկերներ ստեղծվեցին։