00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵԽ Բաքվի գրասենյակի ղեկավարը ՄԻԵԴ-ի որոշումից հետո կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

© Sputnik / Murad OrujovԱդրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2026
Բաժանորդագրվել
ՄԻԵԴ-ն ավելի վաղ հրապարակել էր սպանված հայ սպայի գործով վճիռը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով նրա հարազատներին վճարել 90 հազար եվրո:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԵԽ Բաքվի գրասենյակի ղեկավար Պետեր Ցիխը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը ճանաչել է 2016 թվականին հայ սպային խոշտանգելու, սպանելու և գլխատելու փաստը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում դեսպանին «վճռական բողոք» է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հունիսի 18-ի որոշման կապակցությամբ: Նախարարությունում այդ որոշումն անվանել են «անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքի նորմերին հակասող»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհ է նաև դատավճռում «միջազգայնորեն ճանաչված երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը հակասող» եզրույթների կիրառումից:
Ադրբեջանում էթնիկ հային սպանելն ու անդամահատելը խրախուսելի արարք է․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանական իշխանություններին, մասնավորապես, դուր չի եկել «Ադրբեջանի և ԼՂՀ–ի միջև շփման գիծ» ձևակերպման օգտագործումը, ինչպես նաև բանակի, իշխանության մարմինների, գլխավոր դատախազի և Լեռնային Ղարաբաղի ՄԻՊ–ի հիշատակումը:
Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունը դա անվանել է «նախկին անօրինական անջատողական ռեժիմը լեգիտիմացնելու փորձ»։
Ադրբեջանը հայտարարել է, որ մերժում է դատարանի այս որոշումը, ինչպես նաև մտադիր է դիտարկել իր շահերի պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները և համապատասխան քայլեր ձեռնարկել:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից 10 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց 4–օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից դաժանաբար խոշտանգված և սպանված հայ զինծառայող Հայկ Թորոյանի գործով վճիռը:
Հայ իրավաբանների համակարգված աշխատանքի շնորհիվ այս պահի դրությամբ ՄԻԵԴ է ներկայացվել 23 բողոք, որոնք բացահայտում են 4–օրյա պատերազմի հետ կապված պատերազմական հանցագործությունները:
Լրահոս
0