ԱՄՆ–ն և Իրանը կշարունակեն աշխատել առաջընթացի հասնելու համար. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը. Արխիվային լուսանկար
© AP Photo / Jacquelyn Martin
Բաժանորդագրվել
Մեկնաբանելով Շվեյցարիայում կայացած բանակցությունները` ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ, ընդհանուր առմամբ, դա շատ արդյունավետ 36 ժամ էր։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Իրանի հետ բանակցությունների արդյունքները հաշվի առնելով, հայտարարել է, որ կողմերը կշարունակեն աշխատանքը առաջընթացի հասնելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ընդհանուր առմամբ, դա շատ արդյունավետ 36 ժամ էր։ Պետք է շարունակենք աշխատել այդ հարցի շուրջ։ Մենք շարունակում ենք առաջընթաց գրանցել այդ տեխնիկական բանակցությունների ընթացքում»,– ասել է Վենսը։
Նրան ուղեկցող լրագրողների խումբը հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահն արդեն լքել է Իրանի և Շվեյցարիայի միջնորդների հետ բանակցությունների հարթակը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցություններ՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել են բանակցություններում առաջընթացի հասնելու մասին: Առաջին փուլի արդյունքներով հայտարարություն տարածվեց, որում նշվում էր, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ 60 օրվա ընթացքում համաձայնեցրել են վերջնական ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար: