https://arm.sputniknews.ru/20260622/5-mard-e-zvohvel-vvorvonezhi-vra-ukrainaji-zu-hrtirajin-hardzakman-hetevanqvov-marzpet-103731483.html
5 մարդ է զոհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի ԶՈւ հրթիռային հարձակման հետևանքով. մարզպետ
5 մարդ է զոհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի ԶՈւ հրթիռային հարձակման հետևանքով. մարզպետ
Sputnik Արմենիա
Մարզպետի տվյալներով՝ բուժհաստատություններ են դիմել մի քանի տասնյակ քաղաքացիներ։ 22.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-22T21:00+0400
2026-06-22T21:00+0400
2026-06-22T21:00+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
վորոնեժ
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
տուժածներ
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/07/78068661_0:0:3040:1711_1920x0_80_0_0_73a5ac73d5644822c3a932ffdd2c40ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Այսօր Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը:«Մենք այսօր ծանր կորուստներ ենք ունեցել։ Քաղաքի վրա հրթիռային հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել»,-տելեգրամյան ալիքում գրել է Գուսևը։Պաշտոնյայի փոխանցմամբ՝ բուժհաստատություններ են դիմել մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնց մեծ մասը օգնություն ցուցաբերելուց հետո տուն է գնացել:Ամենամեծ վնասը պատճառվել է Վորոնեժի ձախափնյա հատվածում գտնվող արդյունաբերական ձեռնարկությանը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Այն մարվել է տեղական ժամանակով ժամը 16:30-ին: Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչները չափել են օդի ցուցիչները. վտանգավոր նյութերի գերազանցումներ չեն հայտնաբերվել:Բեկորների ընկնելու հետևանքով 10 բազմաբնակարան շենքի ճակատային մասեր և պատուհաններ են վնասվել։ Բացի այդ, տուժել է 6 սեփական տուն՝ հիմնականում վնասվել են դրանց տանիքները։ Այս պահի դրությամբ ստացվել է նաև ավտոմեքենաների վնասման վերաբերյալ մոտ 50 դիմում։«Բնականաբար, հարձակման հետևանքով բոլոր տուժածներին օգնություն կցուցաբերվի։ Ավելի վաղ սահմանված կարգի համաձայն՝ զոհվածների ընտանիքներին կվճարվի 1-ական մլն ռուբլի, իսկ լուրջ վնասվածքներ ստացածներին՝ 300 հազար ռուբլի: Հանձնարարել եմ հասցեական աշխատանք տանել նաև զոհվածների ընտանիքների հետ», - վստահեցրել է մարզպետը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
վորոնեժ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/07/78068661_0:0:2732:2048_1920x0_80_0_0_f0198c30e8552515baf03f4d2b086eb5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վորոնեժ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, տուժածներ, ուկրաինա, ռուսաստան
վորոնեժ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, տուժածներ, ուկրաինա, ռուսաստան
5 մարդ է զոհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի ԶՈւ հրթիռային հարձակման հետևանքով. մարզպետ
Մարզպետի տվյալներով՝ բուժհաստատություններ են դիմել մի քանի տասնյակ քաղաքացիներ։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Այսօր Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը:
«Մենք այսօր ծանր կորուստներ ենք ունեցել։ Քաղաքի վրա հրթիռային հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել»,-տելեգրամյան
ալիքում գրել է Գուսևը։
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ բուժհաստատություններ են դիմել մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնց մեծ մասը օգնություն ցուցաբերելուց հետո տուն է գնացել:
«Անձամբ իմ և մարզային իշխանության կողմից ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - նշել է Գուսևը։
Ամենամեծ վնասը պատճառվել է Վորոնեժի ձախափնյա հատվածում գտնվող արդյունաբերական ձեռնարկությանը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Այն մարվել է տեղական ժամանակով ժամը 16:30-ին: Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչները չափել են օդի ցուցիչները. վտանգավոր նյութերի գերազանցումներ չեն հայտնաբերվել:
Բեկորների ընկնելու հետևանքով 10 բազմաբնակարան շենքի ճակատային մասեր և պատուհաններ են վնասվել։ Բացի այդ, տուժել է 6 սեփական տուն՝ հիմնականում վնասվել են դրանց տանիքները։ Այս պահի դրությամբ ստացվել է նաև ավտոմեքենաների վնասման վերաբերյալ մոտ 50 դիմում։
«Բնականաբար, հարձակման հետևանքով բոլոր տուժածներին օգնություն կցուցաբերվի։ Ավելի վաղ սահմանված կարգի համաձայն՝ զոհվածների ընտանիքներին կվճարվի 1-ական մլն ռուբլի, իսկ լուրջ վնասվածքներ ստացածներին՝ 300 հազար ռուբլի: Հանձնարարել եմ հասցեական աշխատանք տանել նաև զոհվածների ընտանիքների հետ», - վստահեցրել է մարզպետը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։