https://arm.sputniknews.ru/20260621/vrastany-ktruk-avelacrel-e-tsaghikneri-nerkrumy-hajastanic-103688986.html
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներկրումը Հայաստանից
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներկրումը Հայաստանից
Sputnik Արմենիա
Հայաստանից ներկրված ծաղիկները չեն վերաարտահանվում։ Անցյալ ամիս Վրաստանը արտաքին շուկաներ այդ կարգի ապրանք չի մատակարարել։ 21.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-21T10:58+0400
2026-06-21T10:58+0400
2026-06-21T10:58+0400
ծաղիկ
վրաստանի հանրապետություն
արտահանում
ներմուծում
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102923440_0:240:2560:1680_1920x0_80_0_0_565702edf7cab68f242ce18e763ef60d.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Վրաստանը մայիսին Հայաստանից գնել է 218,2 տոննա ծաղիկ, ինչը ռեկորդային ամսական ցուցանիշ է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալները։Հայաստանից ներկրված ծաղիկները չեն վերաարտահանվում։ Անցյալ ամիս Վրաստանը արտաքին շուկաներ այդ կարգի ապրանք չի մատակարարել։Ընդհանուր առմամբ, մայիսին Վրաստանը գնել է 341,7 տոննա ծաղիկ։ Հայաստանից բացի, ներկրվել են ծաղիկներ նաև Էկվադորից (89,3 տոննա), Նիդեռլանդներից (գրեթե 10 տոննա):Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծումը: ՌԴ-ում ապրանքների իրացման հերթական խնդրի ֆոնին Հայաստանի քաղաքական դաշտում կրկին ակտիվացել են խոսակցությունները Ռուսաստանի փոխարեն ԵՄ շուկա արտահանելու մասին։ Որոշ քաղաքական ուժեր նույնիսկ առաջարկել են ծաղիկները Հայաստանից արտահանել Թուրքիա։Պաշտոնական տվյալներով՝ 2 տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանումն աճել է 2,5 անգամ՝ 20,8 մլն դոլարից հասնելով 53,6 մլն դոլարի։ Ընդ որում, 2024 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 36 մլն դոլարի ծաղիկ, իսկ 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է 53,6 մլն դոլարի։ Ավելին, աճել է ոչ միայն ծաղիկների արտահանման ծավալը, այլև դրանց արժեքը։ 2024 թվականին 1 տոննա ծաղիկների միջին արժեքը կազմել է 3031 դոլար, 2025 թվականին՝ 5418 դոլար։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102923440_0:0:2560:1920_1920x0_80_0_0_f6b2166033870e2b0d79a20e486f5d41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծաղիկ, վրաստանի հանրապետություն, արտահանում, ներմուծում, հայաստան, ռուսաստան
ծաղիկ, վրաստանի հանրապետություն, արտահանում, ներմուծում, հայաստան, ռուսաստան
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներկրումը Հայաստանից
Հայաստանից ներկրված ծաղիկները չեն վերաարտահանվում։ Անցյալ ամիս Վրաստանը արտաքին շուկաներ այդ կարգի ապրանք չի մատակարարել։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Վրաստանը մայիսին Հայաստանից գնել է 218,2 տոննա ծաղիկ, ինչը ռեկորդային ամսական ցուցանիշ է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալները։
Նշվում է, որ մայիսին Հայաստանից Վրաստան ծաղիկների և կոկոնների ներմուծումը կազմել է 218,2 տոննա, որի արժեքը կազմում է 749,9 հազար դոլար։ Դա 2,9 անգամ գերազանցում է նախորդ տարվա մայիսի ցուցանիշը։ 2026 թվականի ապրիլի համեմատ ներմուծումն աճել է 89%-ով՝ հասնելով ռեկորդային բարձր ցուցանիշի։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր ընթացիկ տարվա մարտին՝ 128,9 տոննա։
Հայաստանից ներկրված ծաղիկները չեն վերաարտահանվում։ Անցյալ ամիս Վրաստանը արտաքին շուկաներ այդ կարգի ապրանք չի մատակարարել։
Ընդհանուր առմամբ, մայիսին Վրաստանը գնել է 341,7 տոննա ծաղիկ։ Հայաստանից բացի, ներկրվել են ծաղիկներ նաև Էկվադորից (89,3 տոննա), Նիդեռլանդներից (գրեթե 10 տոննա):
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծումը: ՌԴ-ում ապրանքների իրացման հերթական խնդրի ֆոնին Հայաստանի քաղաքական դաշտում կրկին ակտիվացել են խոսակցությունները Ռուսաստանի փոխարեն ԵՄ շուկա արտահանելու մասին։ Որոշ քաղաքական ուժեր նույնիսկ առաջարկել են ծաղիկները Հայաստանից արտահանել Թուրքիա։
Պաշտոնական տվյալներով՝ 2 տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանումն աճել է 2,5 անգամ՝ 20,8 մլն դոլարից հասնելով 53,6 մլն դոլարի։ Ընդ որում, 2024 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 36 մլն դոլարի ծաղիկ, իսկ 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է 53,6 մլն դոլարի։ Ավելին, աճել է ոչ միայն ծաղիկների արտահանման ծավալը, այլև դրանց արժեքը։ 2024 թվականին 1 տոննա ծաղիկների միջին արժեքը կազմել է 3031 դոլար, 2025 թվականին՝ 5418 դոլար։