https://arm.sputniknews.ru/20260621/vensy-hajtararel-e-amn-i-ev-irani-banakcutjunnerum-arajyntaci-masin-103697610.html
Վենսը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում առաջընթացի մասին
Վենսը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում առաջընթացի մասին
Sputnik Արմենիա
Շվեյցարական Բյուրգենշտոկում ընթանում են Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները։ 21.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-21T17:29+0400
2026-06-21T17:29+0400
2026-06-21T17:29+0400
ջեյ դի վենս
ջեյմս դեյվիդ վենս
ամն
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություններ
շվեյցարիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/15/103696591_0:128:1501:972_1920x0_80_0_0_1ff2bce41c97e6e53457a43a8dab34f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում առաջընթացի մասին՝ հնարավոր համարելով, որ լրացուցիչ առաջխաղացում կարող է ձեռք բերվել առաջիկա ժամերին:Ավելի վաղ հաղորդվել էր, որ շվեյցարական Բյուրգենշտոկում այսօր մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները: Ինչպես նշել են իրանական ԶԼՄ-ները, կողմերը քննարկում են մի շարք հարցեր, այդ թվում՝ Լիբանանում հրադադարը և իրանական ակտիվների ապասառեցումը:Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է, որ Շվեյցարիայի բանակցությունները տեխնիկական բնույթ են կրում և դժվար թե լուծեն Միացյալ Նահանգների և Իրանի միջև առկա բոլոր տարաձայնությունները:Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքներից մեկը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
շվեյցարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/15/103696591_53:0:1386:1000_1920x0_80_0_0_f763d2713377a5ac784952e12e0c9c39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, շվեյցարիա
ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, շվեյցարիա
Վենսը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում առաջընթացի մասին
Շվեյցարական Բյուրգենշտոկում ընթանում են Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում առաջընթացի մասին՝ հնարավոր համարելով, որ լրացուցիչ առաջխաղացում կարող է ձեռք բերվել առաջիկա ժամերին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շվեյցարական Բյուրգենշտոկում այսօր մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները: Ինչպես նշել են իրանական ԶԼՄ-ները, կողմերը քննարկում են մի շարք հարցեր, այդ թվում՝ Լիբանանում հրադադարը և իրանական ակտիվների ապասառեցումը:
«Միայն վերջին մի քանի ժամվա ընթացքում մենք արդեն զգալի առաջընթաց ենք գրանցել։ Ակնկալում եմ, որ առաջիկա ժամերին մենք ավելի մեծ առաջընթաց կունենանք», – ասել է Վենսը Շվեյցարիայում Իրանի հետ բանակցությունների ժամանակ:
Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է, որ Շվեյցարիայի բանակցությունները տեխնիկական բնույթ են կրում և դժվար թե լուծեն Միացյալ Նահանգների և Իրանի միջև առկա բոլոր տարաձայնությունները:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով
հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքներից մեկը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։