https://arm.sputniknews.ru/20260621/trampy-krkin-sparnacel-e-iranin-103698406.html
Թրամփը կրկին սպառնացել է Իրանին
Թրամփը կրկին սպառնացել է Իրանին
Sputnik Արմենիա
Իսրայելի վարչապետը հրահանգել է դադարեցնել Լիբանանի ուղղությամբ հարվածները։ 21.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-21T17:59+0400
2026-06-21T17:59+0400
2026-06-21T18:05+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դոնալդ թրամփ
բանակցություններ
լիբանան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746057_0:8:1500:852_1920x0_80_0_0_9bdc10a7368e6efca31fcaf97d16dd66.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է Իրանին նոր հարվածներով։ Այդ մասին նա գրել է իր սոցցանցի էջում։Սպիտակ տան ղեկավարը սպառնացել է, թե հակառակ դեպքում նոր և ավելի ուժգին հարված կհասցվի Իրանին, ինչպես նախորդ շաբաթ է արվել։Այսօր հայտնի դարձավ, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակին հրահանգել է դադարեցնել Լիբանանի ուղղությամբ հարվածները։Որոշումն ընդունվել է հունիսի 21-ին Շվեյցարիայում նախատեսված բանակցությունների, ինչպես նաև Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իսրայելի ղեկավարության վրա գործադրվող ճնշման ֆոնին: Իր հերթին Իրանն էլ երեկվանից փակել է Հորմուզի նեղուցը՝ Լիբանանի ուղղությամբ իսրայելական հարձակումներից հետո։Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքներից մեկը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746057_106:0:1439:1000_1920x0_80_0_0_8cf2e51ab6497d2a8b570d1a232bfe99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, բանակցություններ, լիբանան
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, բանակցություններ, լիբանան
Թրամփը կրկին սպառնացել է Իրանին
17:59 21.06.2026 (Թարմացված է: 18:05 21.06.2026) Իսրայելի վարչապետը հրահանգել է դադարեցնել Լիբանանի ուղղությամբ հարվածները։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է Իրանին նոր հարվածներով։ Այդ մասին նա գրել է իր սոցցանցի էջում։
«Իրանը պետք է անհապաղ այնպես անի, որ Լիբանանում իր վերահսկողության տակ գտնվող բարձր վարձատրվող ուժերը դադարեն խնդիրներ ստեղծել»,- գրել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը սպառնացել է, թե հակառակ դեպքում նոր և ավելի ուժգին հարված կհասցվի Իրանին, ինչպես նախորդ շաբաթ է արվել։
Այսօր հայտնի դարձավ, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակին հրահանգել է դադարեցնել Լիբանանի ուղղությամբ հարվածները։
Որոշումն ընդունվել է հունիսի 21-ին Շվեյցարիայում նախատեսված
բանակցությունների, ինչպես նաև Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իսրայելի ղեկավարության վրա գործադրվող ճնշման ֆոնին: Իր հերթին Իրանն էլ երեկվանից փակել է Հորմուզի նեղուցը՝ Լիբանանի ուղղությամբ իսրայելական հարձակումներից հետո։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով
հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքներից մեկը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։