https://arm.sputniknews.ru/20260621/shvejcariajum-meknarkel-en-irani-amn-i-ev-katari-erakvoghm-banakcutjunnery-103696046.html
Շվեյցարիայում մեկնարկել են Իրանի, ԱՄՆ-ի և Կատարի եռակողմ բանակցությունները
Շվեյցարիայում մեկնարկել են Իրանի, ԱՄՆ-ի և Կատարի եռակողմ բանակցությունները
Sputnik Արմենիա
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, կողմերը քննարկում են Լիբանանում հրադադարը և իրանական ակտիվների ապասառեցումը: 21.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-21T16:11+0400
2026-06-21T16:11+0400
2026-06-21T16:16+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
կատար
բանակցություններ
շվեյցարիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/15/103695289_0:173:1500:1017_1920x0_80_0_0_1e8f2db86137e29c98686b0ea86be168.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Լիբանանում հրադադարի և իրանական սառեցված ակտիվների հարցով Իրանի, ԱՄՆ-ի և Կատարի միջև եռակողմ բանակցություններ են սկսվել Շվեյցարիայում։ Այս մասին հայտնում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում այսօր կսկսվեն Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները:Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքներից մեկը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
կատար
շվեյցարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/15/103695289_144:0:1500:1017_1920x0_80_0_0_e9a1d6710c17aa309788a58e682b6c01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, կատար, բանակցություններ, շվեյցարիա
ամն, իրանի իսլամական հանրապետություն, կատար, բանակցություններ, շվեյցարիա
Շվեյցարիայում մեկնարկել են Իրանի, ԱՄՆ-ի և Կատարի եռակողմ բանակցությունները
16:11 21.06.2026 (Թարմացված է: 16:16 21.06.2026) Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, կողմերը քննարկում են Լիբանանում հրադադարը և իրանական ակտիվների ապասառեցումը:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Լիբանանում հրադադարի և իրանական սառեցված ակտիվների հարցով Իրանի, ԱՄՆ-ի և Կատարի միջև եռակողմ բանակցություններ են սկսվել Շվեյցարիայում։ Այս մասին հայտնում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում այսօր կսկսվեն Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները:
«Լիբանանում համապարփակ հրադադարի և իրանական սառեցված ակտիվների հարցով Իրանի, ԱՄՆ-ի և Կատարի միջև եռակողմ հանդիպումը ներկայում ընթանում է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով
հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքներից մեկը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։