https://arm.sputniknews.ru/20260621/kensatvoshakaruneri-hamar-mshakvats-hetadardz-hipvoteqy-hhum-chi-ashkhati-mesrvop-araqeljan-103660170.html
Կենսաթոշակառուների համար մշակված «հետադարձ հիփոթեքը» ՀՀ–ում չի աշխատի. Մեսրոպ Առաքելյան
Կենսաթոշակառուների համար մշակված «հետադարձ հիփոթեքը» ՀՀ–ում չի աշխատի. Մեսրոպ Առաքելյան
Sputnik Արմենիա
Առաքելյանի խոսքով` օրենսդրական նախաձեռնությունը մշակված է միջազգային պրակտիկայից ելնելով, բայց Հայաստանում մեծ արդյունավետություն չի ունենա, քանի որ... 21.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-21T09:56+0400
2026-06-21T09:56+0400
2026-06-21T09:56+0400
հայաստան
հիփոթեքային վարկ
թոշակառու
անշարժ գույք
մեսրոպ առաքելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85870196_0:0:1600:901_1920x0_80_0_0_0a26c7352f0d041600b31f2acbc60fcc.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ կադաստրի կոﬕտեի մշակած «հետադարձ հիփոթեքը» Հայաստանում չի աշխատի, քանի որ կենսաթոշակառուները մտածում են միայն իրենց սննդի, դեղորայքի, կենցաղային ծախսերի մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։ԱԺ–ի քննարկմանն է ներկայացվել օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքում ներդնել «Հետադարձ հիփոթեք» և «Կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները: «Հետադարձ հիփոթեքը» թոշակառուներին հնարավորություն կտա իրենց սեփական գույքը` բնակարանը, տունը կամ այգետնակը, գրավադրել և դրա դիմաց ստանալ պարբերական եկամուտներ՝ առանց վճարում կատարելու։ Այսինքն` թոշակառուն կկարողանա իր տան գնի չափով ստանալ եկամուտ՝ շարունակելով ապրել այդ տանը։ Նախագծի հեղինակները պնդում են, որ պայմանագրային ամբողջ ժամանակահատվածում պահպանվելու է գույքի նկատմամբ սեփականության իրավունքը։Առաքելյանի խոսքով` օրենսդրական նախաձեռնությունը մշակված է միջազգային պրակտիկայից ելնելով։ Դա արդյունավետ կիրառվում է ավելի բարեկեցիկ երկրներում։Նա ընդգծեց, որ կառավարությունը, կենսաթոշակառուների գլխավոր խնդիրները թողած, թիթեռ է նկարում։ Առաքելյանը վստահ է, որ կենսաթոշակառուների առաջնային խնդիրների լուծման համար պետությունը պետք է պայմաններ ստեղծի, հետո նոր նման ծրագրեր նախաձեռնի։Սահմանամերձ գյուղերում բնակապահովման ծրագրից այսուհետ կարող են օգտվել նաև միայնակ մայրերը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85870196_177:0:1600:1067_1920x0_80_0_0_0d64e24ca20ac0852e99e9563637a137.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հիփոթեքային վարկ, թոշակառու, անշարժ գույք, մեսրոպ առաքելյան
հայաստան, հիփոթեքային վարկ, թոշակառու, անշարժ գույք, մեսրոպ առաքելյան
Կենսաթոշակառուների համար մշակված «հետադարձ հիփոթեքը» ՀՀ–ում չի աշխատի. Մեսրոպ Առաքելյան
Առաքելյանի խոսքով` օրենսդրական նախաձեռնությունը մշակված է միջազգային պրակտիկայից ելնելով, բայց Հայաստանում մեծ արդյունավետություն չի ունենա, քանի որ կենսաթոշակառուն առաջնային հացի խնդիր ունի լուծելու։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ կադաստրի կոﬕտեի մշակած «հետադարձ հիփոթեքը» Հայաստանում չի աշխատի, քանի որ կենսաթոշակառուները մտածում են միայն իրենց սննդի, դեղորայքի, կենցաղային ծախսերի մասին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։
ԱԺ–ի
քննարկմանն է ներկայացվել օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքում ներդնել «Հետադարձ հիփոթեք» և «Կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները: «Հետադարձ հիփոթեքը» թոշակառուներին հնարավորություն կտա իրենց սեփական գույքը` բնակարանը, տունը կամ այգետնակը, գրավադրել և դրա դիմաց ստանալ պարբերական եկամուտներ՝ առանց վճարում կատարելու։ Այսինքն` թոշակառուն կկարողանա իր տան գնի չափով ստանալ եկամուտ՝ շարունակելով ապրել այդ տանը։ Նախագծի հեղինակները պնդում են, որ պայմանագրային ամբողջ ժամանակահատվածում պահպանվելու է գույքի նկատմամբ սեփականության իրավունքը։
Առաքելյանի խոսքով` օրենսդրական նախաձեռնությունը մշակված է միջազգային պրակտիկայից ելնելով։ Դա արդյունավետ կիրառվում է ավելի բարեկեցիկ երկրներում։
«Չեմ կարծում, որ Հայաստանում «հետադարձ հիփոթեքը» մեծ արդյունավետություն կունենա։ Հայ իրականության մեջ կենսաթոշակառուները չեն մտածում արևմտյան երկրների կենսաթոշակառուների նման իրենց ծերությունը վայելու, ճամփորդելու մասին, նրանք օրվա հացի խնդիր ունեն։ Բացի այդ, կան բազմաթիվ ռիսկեր, որովհետև մեր օրենսդրությունը ունի որոշակի բացեր, հնարավոր ռիսկերի դեմ ցածր զսպման մեխանիզմներ` սկսած գույքի գնահատումից։ Արդարադատության համակարգի հանդեպ կա բավականին ցածր վստահություն»,–ասաց Առաքելյանը։
Նա ընդգծեց, որ կառավարությունը, կենսաթոշակառուների գլխավոր խնդիրները թողած, թիթեռ է նկարում։ Առաքելյանը վստահ է, որ կենսաթոշակառուների առաջնային խնդիրների լուծման համար պետությունը պետք է պայմաններ ստեղծի, հետո նոր նման ծրագրեր նախաձեռնի։