https://arm.sputniknews.ru/20260621/irani-patvirakutjuny-lqel-e-banakcutjunneri-anckacman-vajry--trampi-sparnaliqic-hetvo-103702748.html
Հաշվի չենք առնում սպառնալիքները․ Թեհրանն արձագանքել է Թրամփին ու լքել բանակցության վայրը
Հաշվի չենք առնում սպառնալիքները․ Թեհրանն արձագանքել է Թրամփին ու լքել բանակցության վայրը
Sputnik Արմենիա
Իրանի պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը՝ ի պատասխան Թրամփի սպառնալիքների։ 21.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-21T20:46+0400
2026-06-21T20:46+0400
2026-06-21T21:01+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
շվեյցարիա
բանակցություններ
լիբանան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/15/103701365_0:69:721:474_1920x0_80_0_0_a6966ed2f0e157c88030e3d045927fc4.jpg
Իրանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ իր հերթին նախազգուշացնելով Վաշինգտոնին։ Իրանի խորհրդարանի խոսնակ, բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ի իր էջում գրել է, որ Թեհրանն ուշադրություն չի դարձնում ամերիկյան կողմի սպառնալիքներին։Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը սպառնացել էր Իրանին նոր հարվածով, եթե Լիբանանի հարցում Իրանը չվերանայի իր քայլերը։Դրանից հետո իրանական պատվիրակությունը լքել էր Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը՝ ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Իրանական կողմը հայտարարել էր, որ երկխոսությունը չի վերսկսվի, քանի դեռ չեն դադարել ռազմական գործողությունները Լիբանանում։Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները: Ինչպես նշում են իրանական ԶԼՄ-ները, կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում ՝ Լիբանանում հրադադարը և իրանական ակտիվների ապասառեցումը: Մինչ Շվեյցարիայում բանակցություններ էին ընթանում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում Իրանի հասցեին սպառնալիքներով գրառում է կատարել: Նա խոստացել է ավելի կոշտ հարված հասցնել, եթե Իրանը չդադարեցնի իր «պրոքսի ուժերի» գործողությունները Լիբանանում։Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքներից մեկը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
շվեյցարիա
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Իրանական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Շվեյցարիայում ԱՄՆ պատվիրակության հետ նախատեսված ձեռքսեղմման ու համատեղ լուսանկարվելու արարողությանը
Sputnik Արմենիա
Իրանական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Շվեյցարիայում ԱՄՆ պատվիրակության հետ նախատեսված ձեռքսեղմման ու համատեղ լուսանկարվելու արարողությանը
2026-06-21T20:46+0400
true
PT0M13S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/15/103701365_0:1:721:541_1920x0_80_0_0_19bf25d3e6cb137c238c1366c2707033.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, շվեյցարիա, բանակցություններ, լիբանան, видео
իրանի իսլամական հանրապետություն, ամն, շվեյցարիա, բանակցություններ, լիբանան, видео
Հաշվի չենք առնում սպառնալիքները․ Թեհրանն արձագանքել է Թրամփին ու լքել բանակցության վայրը
20:46 21.06.2026 (Թարմացված է: 21:01 21.06.2026) Իրանի պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը՝ ի պատասխան Թրամփի սպառնալիքների։
Իրանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ իր հերթին նախազգուշացնելով Վաշինգտոնին։ Իրանի խորհրդարանի խոսնակ, բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը
X-ի իր էջում գրել է, որ Թեհրանն ուշադրություն չի դարձնում ամերիկյան կողմի սպառնալիքներին։
«Արդյոք նրանք չե՞ն կարծում, որ եթե իրենց սպառնալիքներն ինչ-որ ազդեցություն ունենային, ապա չէին հասնի այսօրվա հուսահատությանը․․․ Նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում․ մեր զինված ուժերը պատրաստ են նրանց այլ կերպ պատասխանել»,- գրել է նա։
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը սպառնացել էր Իրանին նոր հարվածով, եթե Լիբանանի հարցում Իրանը չվերանայի իր քայլերը։
Դրանից հետո իրանական պատվիրակությունը լքել էր Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը՝ ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Իրանական կողմը հայտարարել էր, որ երկխոսությունը չի վերսկսվի, քանի դեռ չեն դադարել ռազմական գործողությունները Լիբանանում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները: Ինչպես նշում են իրանական ԶԼՄ-ները, կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում ՝ Լիբանանում հրադադարը և իրանական ակտիվների ապասառեցումը: Մինչ Շվեյցարիայում բանակցություններ էին ընթանում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում Իրանի հասցեին սպառնալիքներով գրառում է կատարել: Նա խոստացել է ավելի կոշտ հարված հասցնել, եթե Իրանը չդադարեցնի իր «պրոքսի ուժերի» գործողությունները Լիբանանում։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը: Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքներից մեկը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։