https://arm.sputniknews.ru/20260621/ghrimum-hvospitalacvel-en-ukrainaji-hardzakman-hetevanqvov-14-tuzhats-ajd-tvum-2-erekha-103691943.html
Ղրիմում հոսպիտալացվել են Ուկրաինայի հարձակման հետևանքով 14 տուժած, այդ թվում՝ 2 երեխա
Ղրիմում հոսպիտալացվել են Ուկրաինայի հարձակման հետևանքով 14 տուժած, այդ թվում՝ 2 երեխա
Sputnik Արմենիա
Ղրիմի ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ Կերչի թերակղզու վրա ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, 28-ը՝ վիրավորվել: 21.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-21T12:36+0400
2026-06-21T12:36+0400
2026-06-21T12:37+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ղրիմ
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_0:0:1101:619_1920x0_80_0_0_bf8858c28a6cb1cfc7b05ef8f18535bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով 14 տուժած, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են Ղրիմի հիվանդանոցներ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։Ավելի վաղ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել էր, որ Կերչի թերակղզու վրա ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, 28-ը՝ վիրավորվել:Նրա տվյալներով՝ տուժած երեխաների վիճակը ծանր է։Այսօր ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերվա ընթացքում տարածաշրջաններում և Ազովի ու Սև ծովերի ջրերի վրա վրա խոցել են շուրջ 240 ուկրաինական անօդաչու թռչող սարք:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ղրիմ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_39:0:1016:733_1920x0_80_0_0_2cf986a17c0e94101b17ec74aa1a9272.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղրիմ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, տուժածներ
ղրիմ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, տուժածներ
Ղրիմում հոսպիտալացվել են Ուկրաինայի հարձակման հետևանքով 14 տուժած, այդ թվում՝ 2 երեխա
12:36 21.06.2026 (Թարմացված է: 12:37 21.06.2026) Ղրիմի ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ Կերչի թերակղզու վրա ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, 28-ը՝ վիրավորվել:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով 14 տուժած, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են Ղրիմի հիվանդանոցներ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։
Ավելի վաղ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել էր, որ Կերչի թերակղզու վրա ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, 28-ը՝ վիրավորվել:
«Օպերատիվ տվյալներով՝ Ղրիմի հիվանդանոցներ են տեղափոխվել գիշերային հարձակման հետևանքով տուժած 14 տուժածներ, այդ թվում՝ 2 երեխա», – ասել է Կուզնեցովը:
Նրա տվյալներով՝ տուժած երեխաների վիճակը ծանր է։
«Երեխաների վիճակը բժիշկները գնահատում են ծանր, նախատեսվում է հեռավար բժշկական խորհրդակցություններ անցկացնել Ռուսաստանի առողջապահության նախարարության մանկական կլինիկական հիվանդանոցի մասնագետների հետ», - նշել է Կուզնեցովը:
Այսօր ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերվա ընթացքում տարածաշրջաններում և Ազովի ու Սև ծովերի ջրերի վրա վրա խոցել են շուրջ 240 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։