https://arm.sputniknews.ru/20260621/amn-i-shrjapakman-veracumic-hetvo-arajin-bernanavy-zhamanel-e-irani-shahid-rajaji-navahangist-103693825.html
ԱՄՆ-ի շրջափակման վերացումից հետո առաջին բեռնանավը ժամանել է Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգիստ
ԱՄՆ-ի շրջափակման վերացումից հետո առաջին բեռնանավը ժամանել է Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգիստ
Sputnik Արմենիա
Թեհրանն ավելի վաղ հաստատել էր, որ ԱՄՆ-ն սկսել է հանել Իրանի ծովային շրջափակումը: 21.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-21T14:32+0400
2026-06-21T14:32+0400
2026-06-21T14:32+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
նավահանգիստ
ապաշրջափակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/12/71254960_11:0:678:375_1920x0_80_0_0_b32a93fb2d9fb2811c6d0c5271476702.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. ԱՄՆ-ի շրջափակման վերացումից հետո առաջին կոնտեյներատարը ժամանել է իրանական Շահիդ Ռաջայի նավահանգիստ։ Այս մասին հաղորդում է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:Ավելի վաղ Թեհրանը հաստատել էր, որ ԱՄՆ սկսել է հանել Իրանի ծովային շրջափակումը:Մինչդեռ, ըստ Fars գործակալության, Հորմուզի նեղուցը փակ է մնում։Այսօր շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի կունենան Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները: Ակնկալվում է, որ դրանք կանցկացվեն փակ ձևաչափով։Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքներից մեկը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/12/71254960_95:0:595:375_1920x0_80_0_0_b4fdbcfb889c5284a806df342f2121a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, նավահանգիստ, ապաշրջափակում
ամն, իրանի իսլամական հանրապետություն, նավահանգիստ, ապաշրջափակում
ԱՄՆ-ի շրջափակման վերացումից հետո առաջին բեռնանավը ժամանել է Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգիստ
Թեհրանն ավելի վաղ հաստատել էր, որ ԱՄՆ-ն սկսել է հանել Իրանի ծովային շրջափակումը:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. ԱՄՆ-ի շրջափակման վերացումից հետո առաջին կոնտեյներատարը ժամանել է իրանական Շահիդ Ռաջայի նավահանգիստ։ Այս մասին հաղորդում է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
«Առաջին բեռնարկղային նավը ժամանել է Շահիդ Ռաջայի նավահանգիստ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Թեհրանը հաստատել էր, որ ԱՄՆ սկսել է հանել Իրանի ծովային շրջափակումը:
Մինչդեռ, ըստ Fars գործակալության, Հորմուզի նեղուցը փակ է մնում։
Այսօր շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի կունենան Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները: Ակնկալվում է, որ դրանք կանցկացվեն փակ ձևաչափով։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով
հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքներից մեկը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։