00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կարկուտի հետևանքները Գյումրիում. Շիրակի մարզպետարանը հաշվում է վնասը

Բաժանորդագրվել
Որոշ բնակավայրերում ձվի մեծության կարկուտ է տեղացել։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Շիրակի մարզում երեկ տեղացած կարկուտը գույքային մեծ վնասներ է հասցրել բնակիչներին։
Սոցցանցերում օգտատերերը տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակել, որոնցում երևում է, որ որոշ բնակավայրերում ձվի մեծության կարկուտ է տեղացել։ «Գալա» TV–ի հրապարակած տեսագրություններում երևում են Գյումրիում վնասված մեքենաները։
Շիրակի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ երեկվանից սկսվել են կարկուտի հասցրած վնասների գնահատման աշխատանքները։
«Վնասների գույքագրում իրականացվում է յուրաքանչյուր համայնքում։ Շիրակի մարզային հանձնաժողովը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, ուսումնասիրելու և ճշտելու է վնասները։ Հաշվառվելու է նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և մշակաբույսերին պատճառված վնասը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Գյումրիում խոշոր կարկուտ էր տեղացել նաև հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը։
Լրահոս
0