https://arm.sputniknews.ru/20260620/israjeli-varchapety-hrahangel-e-dadarecnel-libanani-ughghutjamb-harvatsnery-103683889.html
Իսրայելի վարչապետը հրահանգել է դադարեցնել Լիբանանի ուղղությամբ հարվածները
Իսրայելի վարչապետը հրահանգել է դադարեցնել Լիբանանի ուղղությամբ հարվածները
Sputnik Արմենիա
ԱՄՆ իշխանությունները ճնշում են գործադրել Իսրայելի ղեկավարության վրա։ 20.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-20T20:07+0400
2026-06-20T20:07+0400
2026-06-20T20:08+0400
իսրայել
լիբանան
բենիամին նեթանյահու
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100087374_0:22:1600:922_1920x0_80_0_0_681673766a512956a8007de7a9b9b752.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակին հրահանգել է դադարեցնել Լիբանանի ուղղությամբ հարվածները։ Այս մասին հայտնում է 12-րդ ալիքը:Իսրայելական հեռուստաընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ եթե «Հզբոլլահը» պահպանի հրադադարը և չդիմի նոր հարձակումների, ապա Իսրայելի պաշտպանության բանակը նույնպես կդադարի հարձակողական գործողությունները:Որոշումն ընդունվել է հունիսի 21-ին Շվեյցարիայում նախատեսված բանակցությունների, ինչպես նաև Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իսրայելի ղեկավարության վրա գործադրվող ճնշման ֆոնին:Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100087374_27:0:1450:1067_1920x0_80_0_0_fbe3c22c791f2b3f55be05d3ac0b1d26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, լիբանան, բենիամին նեթանյահու
իսրայել, լիբանան, բենիամին նեթանյահու
Իսրայելի վարչապետը հրահանգել է դադարեցնել Լիբանանի ուղղությամբ հարվածները
20:07 20.06.2026 (Թարմացված է: 20:08 20.06.2026) ԱՄՆ իշխանությունները ճնշում են գործադրել Իսրայելի ղեկավարության վրա։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակին հրահանգել է դադարեցնել Լիբանանի ուղղությամբ հարվածները։ Այս մասին հայտնում է 12-րդ ալիքը:
Իսրայելական հեռուստաընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ եթե «Հզբոլլահը» պահպանի հրադադարը և չդիմի նոր հարձակումների, ապա Իսրայելի պաշտպանության բանակը նույնպես կդադարի հարձակողական գործողությունները:
Որոշումն ընդունվել է հունիսի 21-ին Շվեյցարիայում նախատեսված
բանակցությունների, ինչպես նաև Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իսրայելի ղեկավարության վրա գործադրվող ճնշման ֆոնին:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով
հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։