https://arm.sputniknews.ru/20260620/irany-krkin-pakum-e-hvormuzi-neghucy-103681698.html
Իրանը կրկին կփակի Հորմուզի նեղուցը
Իրանը կրկին կփակի Հորմուզի նեղուցը
Sputnik Արմենիա
Իրանցի զինվորականներն ընդգծել են` եթե Լիբանանի նկատմամբ ագրեսիան շարունակվի, ապա Թեհրանը նոր քայլեր կձեռնարկի։ 20.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-20T17:54+0400
2026-06-20T17:54+0400
2026-06-20T18:01+0400
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
լիբանան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103361053_0:0:1501:844_1920x0_80_0_0_fc102f518aa48be1f75fc3725e2ea333.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիայի պատճառով Իրանը կրկին կփակի Հորմուզի նեղուցը։ Այս մասին ասվում է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարության մեջ։Նշվում է, որ եթե Լիբանանի դեմ ագրեսիան շարունակվի, Թեհրանը հետագա քայլեր կձեռնարկ, որպեսզի մյուս կողմին ստիպի կատարել իր պարտավորությունները։Նշենք, որ Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկայի առանցքային տրանսպորտային միջանցքներից մեկն է։ Այդտեղով է անցնում Պարսից ծոցի երկրներից համաշխարհային շուկաներ նավթի և հեղուկացված բնական գազի ծովային մատակարարումների զգալի մասը։Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103361053_174:0:1299:844_1920x0_80_0_0_e3c14013c8cff9d02abae361c5678dfa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, լիբանան
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, լիբանան
Իրանը կրկին կփակի Հորմուզի նեղուցը
17:54 20.06.2026 (Թարմացված է: 18:01 20.06.2026) Իրանցի զինվորականներն ընդգծել են` եթե Լիբանանի նկատմամբ ագրեսիան շարունակվի, ապա Թեհրանը նոր քայլեր կձեռնարկի։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիայի պատճառով Իրանը կրկին կփակի Հորմուզի նեղուցը։ Այս մասին ասվում է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարության մեջ։
«Հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից իր խոստումների կոպիտ խախտումը և պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի առաջին կետը չկատարելը, ինչպես նաև Իսրայելի կողմից Լիբանանի հարավում հրադադարի շարունակական խախտումները` հայտարարվում է Հորմուզի նեղուցը փակելու մասին», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ եթե Լիբանանի դեմ ագրեսիան շարունակվի, Թեհրանը հետագա քայլեր կձեռնարկ, որպեսզի մյուս կողմին ստիպի կատարել իր պարտավորությունները։
Նշենք, որ Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկայի առանցքային տրանսպորտային միջանցքներից մեկն է։ Այդտեղով է անցնում Պարսից ծոցի երկրներից համաշխարհային շուկաներ նավթի և հեղուկացված բնական գազի ծովային մատակարարումների զգալի մասը։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով
հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։