00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եվրախորհրդարանի բանաձևերը կորցրել են իրենց արժեքը. Վրաստանի վարչապետ

© Photo : press office of the Government of GeorgiaԻրակլի Կոբախիձե
Իրակլի Կոբախիձե - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2026
Բաժանորդագրվել
Իրակլի Կոբախիձեի խոսքով` վերջին բանաձևում խտրական մոտեցում կա Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Եվրախորհրդարանի բանաձևերը լիովին կորցրել են իրենց արժեքը։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վրաց ժողովուրդը լիովին անտարբեր է այդ բանաձևերի նկատմամբ», - հավելել է նա լրագրողների հետ զրույցում։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ վերջին բանաձևում խտրական մոտեցում կա Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում։
«Նրանք հայտարարում են, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը պետք է պահպանվի միայն իր գործակալների համար։ Անշուշտ, սա առողջ մոտեցում չէ վրաց ժողովրդի նկատմամբ։ Վրաստանի հասարակությունն արժանի է արդար վերաբերմունքի», - ընդգծել է Կոբախիձեն։
2017 թվականի մարտի 28-ից Վրաստանի այն քաղաքացիները, որոնք ունեն կենսաչափական անձնագրեր, կարող են առանց վիզայի զբոսաշրջային և գործնական ուղևորություններ իրականացնել Եվրամիության երկրներ մինչև 90 օր ժամկետով, բայց ոչ ավելի, քան վեց ամիսը մեկ անգամ:
Վերջին տարիներին մի քանի անգամ բարձրացվեց Վրաստանին այդ արտոնությունից զրկելու հարցը։
ԵՄ խորհուրդը Վրաստանի համար առանց վիզայի ճանապարհորդության վերաբերյալ իր առաջին որոշումը կայացրեց այս տարվա հունվարի 27-ին՝ կասեցնելով վրացական դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ճանապարհորդությունը (չնայած նրանք կարող են ԵՄ մեկնել սովորական անձնագրերով)։
Որոշումը կայացվեց ի պատասխան 2024 թվականին Վրաստանում ընդունված 2 օրենքի («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենք և ԼԳԲՏ* քարոզչությունն արգելող «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին օրենք»)։ ԵՄ-ն կարծում է, որ այս օրենքները խաթարում են Վրաստանի բնակչության հիմնարար իրավունքները։
*Ճանաչված է որպես ծայրահեղական շարժում և արգելված է Ռուսաստանում։
Լրահոս
0