https://arm.sputniknews.ru/20260620/4-haghtanak-ev-1-partutjun-hajastani-tenisi-havaqakany-devisi-gavatum-2-rd-teghum-e-103685168.html
ՀՀ թենիսի հավաքականները հաջողություններ են գրանցել Դևիսի ու Բիլի Ջին Քինգի գավաթներում
ՀՀ թենիսի հավաքականները հաջողություններ են գրանցել Դևիսի ու Բիլի Ջին Քինգի գավաթներում
Sputnik Արմենիա
Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր, իսկ կանանց հավաքականը 2009 թվականից ի վեր առաջին անգամ կխաղա Բիլի Ջին Քինգի գավաթի երկրորդ... 20.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-20T21:25+0400
2026-06-20T21:25+0400
2026-06-21T11:35+0400
հայաստան
թենիս
դևիսի գավաթ
https://cdn.am.sputniknews.ru/img/1857/81/18578189_0:90:3001:1778_1920x0_80_0_0_9c543b9df9da1a553282b412118b9f10.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու 4-րդ խմբի հանդիպումները ավարտվեցին, Հայաստանի թենիսի հավաքականը զբաղեցրեց 2-րդ տեղը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։Գավաթի խաղարկությունն անցկացվում էր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հունիսի 16-20-ը։ Նախորդ տուրերում մեր ընտրանին պարտության էր մատնել Անդորրայի (3:0), Սան Մարինոյի (2:1), Իսլանդիայի (2։1), ինչպես նաև Ալբանիայի (3։0) հավաքականներին:Հաջողության հասավ նաև Հայաստանի կանանց հավաքականը, որի կազմում Բիլլի Ջին Քինգի գավաթում (կանանց աշխարհի թիմային գավաթ) իր նորամուտը նշեց Էլինա Ավանեսյանը:Անցումային խաղում հայ աղջիկները 2:0 հաշվով հաղթել են Էստոնիայի թիմին: Մենախաղում հաղթանակներ գրանցեցին Անի Ամիրաղյանը և Էլինա Ավանեսյանը: Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի կանանց հավաքականը 2009 թվականից ի վեր առաջին անգամ կխաղա Բիլի Ջին Քինգի գավաթի երկրորդ ենթախմբում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1857/81/18578189_254:0:2745:1868_1920x0_80_0_0_20d0f60d63748e0557a1836c9cab02f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թենիս, դևիսի գավաթ
հայաստան, թենիս, դևիսի գավաթ
ՀՀ թենիսի հավաքականները հաջողություններ են գրանցել Դևիսի ու Բիլի Ջին Քինգի գավաթներում
21:25 20.06.2026 (Թարմացված է: 11:35 21.06.2026) Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր, իսկ կանանց հավաքականը 2009 թվականից ի վեր առաջին անգամ կխաղա Բիլի Ջին Քինգի գավաթի երկրորդ ենթախմբում:
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու 4-րդ խմբի հանդիպումները ավարտվեցին, Հայաստանի թենիսի հավաքականը զբաղեցրեց 2-րդ տեղը։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի թենիսի ֆեդերացիան։
«Վերջին տուրում Հայաստանի հավաքականը զիջեց Մալթայի ընտրանուն։ Անցկացրած 5 խաղում մեր թիմը տոնեց 4 հաղթանակ և կրեց 1 պարտություն։ Մեր հավաքականը խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը և հաջորդ տարի հանդես կգա 3-րդ ենթախմբում»,– ասված է հաղորդագրությունում։
Գավաթի խաղարկությունն անցկացվում էր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հունիսի 16-20-ը։ Նախորդ տուրերում մեր ընտրանին
պարտության էր մատնել Անդորրայի (3:0), Սան Մարինոյի (2:1), Իսլանդիայի (2։1), ինչպես նաև Ալբանիայի (3։0) հավաքականներին:
Հաջողության հասավ նաև Հայաստանի կանանց հավաքականը, որի կազմում Բիլլի Ջին Քինգի գավաթում (կանանց աշխարհի թիմային գավաթ) իր նորամուտը նշեց Էլինա Ավանեսյանը:
Անցումային խաղում հայ աղջիկները 2:0 հաշվով հաղթել են Էստոնիայի թիմին: Մենախաղում հաղթանակներ գրանցեցին Անի Ամիրաղյանը և Էլինա Ավանեսյանը: Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի կանանց հավաքականը 2009 թվականից ի վեր առաջին անգամ կխաղա Բիլի Ջին Քինգի գավաթի երկրորդ ենթախմբում: