https://arm.sputniknews.ru/20260619/ukrainajum-kensabanakan-zenqi-mshakman-nvor-apacujcner-en-dzerq-bervel-rtishchev-103649619.html
Նոր ապացույցներ են ձեռք բերվել Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակման վերաբերյալ. Ռտիշչև
Նոր ապացույցներ են ձեռք բերվել Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակման վերաբերյալ. Ռտիշչև
Sputnik Արմենիա
Խարկովի փորձարարական և կլինիկական անասնաբուժական բժշկության ինստիտուտը ուսումնասիրում էր գյուղատնտեսությանը վնաս հասցնող ծանր հիվանդությունները։ 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T15:09+0400
2026-06-19T15:09+0400
2026-06-19T15:16+0400
ամն
բիոլաբորատորիա
ուկրաինա
ռուսաստան
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96808067_0:349:2844:1948_1920x0_80_0_0_e5906ec31f29702fc71b1599fe9a5df9.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՌԴ ՊՆ–ն հատուկ ռազմական գործողության ընթացքում նոր ապացույցներ է ստացել Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաներում պոտենցիալ կենսաբանական զենքի նյութերի մահացու հատկությունների ուսումնասիրության վերաբերյալ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ռտիշչևը։ՌԴ ՊՆ–ն և ՌԴ ԱԳՆ–ն ավելի վաղ նշում էին Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների գտնվելու վայրերը և հետազոտական գործունեությունը։ ԱՄՆ հետախուզությունն արդեն հաստատել է, որ նման լաբորատորիաներ իսկապես գոյություն ունեն։Նա նշել է, որ այս հետազոտությունները կազմակերպելու համար իրավական հիմք է հանդիսացել ԱՄՆ պաշտպանության նախարարության և Ուկրաինայի առողջապահության նախարարության միջև 2005 թվականին կնքված «Կենսաբանական զենքի մշակման համար հնարավոր օգտագործման պաթոգենների, տեխնոլոգիաների և գիտելիքների տարածումը կանխելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը։Աշխատանքները համակարգել է ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման վարչությունը։ Ռտիշչևը նշել է, որ հետազոտություններն անցկացվել են խիստ գաղտնիության, տեղեկությանն ու տարածքին ուկրաինացի մասնագետների սահմանափակ հասանելիության պայմաններում։ԱՄՆ–ն առանձին էթնոխմբերի ոչնչացման բիոագենտներ է ստեղծում. գեներալ ԿիրիլովՆա նաև հայտնել է, որ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը խոլերայի, տուլարեմիայի և բրուցելոզի հարուցիչների չափազանց մեծ պահուստային ծավալներ է արձանագրել Մեչնիկովի ինստիտուտում, որը վերակառուցվում է ԱՄՆ–ի կողմից։Ռտիշչևը հիշեցրել է, որ Մեչնիկովի ինստիտուտի գործունեությունը «բազմաթիվ հարցեր է առաջացրել Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ հրավիրված Կենսաբանական և թունավոր զենքի արգելքի մասին կոնվենցիայի մասնակից պետությունների խորհրդակցական հանդիպման ժամանակ»։Գեներալի խոսքով՝ Խարկովի փորձարարական և կլինիկական անասնաբուժական բժշկության ինստիտուտը ուսումնասիրում էր ծանր հիվանդություններ, որոնք կարող են վնաս հասցնել գյուղատնտեսությանը։ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին ղեկավար Թուլսի Գաբարդն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հետաքննություն կանցկացնի արտերկրում, այդ թվում՝ Ուկրաինայում գտնվող ավելի քան 120 բիոլաբորատորիաների վերաբերյալ: Գաբարդը շեշտել էր, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները ստել են նման լաբորատորիաների գոյության մասին և սպառնացել են նրանց, ովքեր փորձել են պատմել ճշմարտությունը:Ինչ է թաքցնում ԱՄՆ-ն Ուկրաինայի կենսալաբորատորիաների մասին
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96808067_0:0:2732:2048_1920x0_80_0_0_21b44c5d024b842ed2bad32db8c3e4cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, բիոլաբորատորիա, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
ամն, բիոլաբորատորիա, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
Նոր ապացույցներ են ձեռք բերվել Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակման վերաբերյալ. Ռտիշչև
15:09 19.06.2026 (Թարմացված է: 15:16 19.06.2026) Խարկովի փորձարարական և կլինիկական անասնաբուժական բժշկության ինստիտուտը ուսումնասիրում էր գյուղատնտեսությանը վնաս հասցնող ծանր հիվանդությունները։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՌԴ ՊՆ–ն հատուկ ռազմական գործողության ընթացքում նոր ապացույցներ է ստացել Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաներում պոտենցիալ կենսաբանական զենքի նյութերի մահացու հատկությունների ուսումնասիրության վերաբերյալ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ռտիշչևը։
ՌԴ ՊՆ–ն և ՌԴ ԱԳՆ–ն ավելի վաղ նշում էին Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների գտնվելու վայրերը և հետազոտական գործունեությունը։ ԱՄՆ հետախուզությունն արդեն հաստատել է, որ նման լաբորատորիաներ իսկապես գոյություն ունեն։
«Հատուկ ռազմական գործողության ընթացքում մենք լրացուցիչ փաստաթղթեր ենք ստացել, որոնք հաստատում են, որ իրականացվող աշխատանքների ուղղվածությունը չի համապատասխանում Ուկրաինայի առողջապահական արդիական խնդիրներին։ Առաջնահերթությունը տրվել է պոտենցիալ կենսաբանական զենքի նյութերի մահացու հատկությունների, ինչպես նաև պետության տնտեսությունը խաթարելուն ուղղված վարակների հարուցիչների ուսումնասիրությանը», – ասել է Ռտիշչևը։
Նա նշել է, որ այս հետազոտությունները կազմակերպելու համար իրավական հիմք է հանդիսացել ԱՄՆ պաշտպանության նախարարության և Ուկրաինայի առողջապահության նախարարության միջև 2005 թվականին կնքված «Կենսաբանական զենքի մշակման համար հնարավոր օգտագործման պաթոգենների, տեխնոլոգիաների և գիտելիքների տարածումը կանխելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը։
Աշխատանքները համակարգել է ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման վարչությունը։ Ռտիշչևը նշել է, որ հետազոտություններն անցկացվել են խիստ գաղտնիության, տեղեկությանն ու տարածքին ուկրաինացի մասնագետների սահմանափակ հասանելիության պայմաններում։
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը խոլերայի, տուլարեմիայի և բրուցելոզի հարուցիչների չափազանց մեծ պահուստային ծավալներ է արձանագրել Մեչնիկովի ինստիտուտում, որը վերակառուցվում է ԱՄՆ–ի կողմից։
Ռտիշչևը հիշեցրել է, որ Մեչնիկովի ինստիտուտի գործունեությունը «բազմաթիվ հարցեր է առաջացրել Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ հրավիրված Կենսաբանական և թունավոր զենքի արգելքի մասին կոնվենցիայի մասնակից պետությունների խորհրդակցական հանդիպման ժամանակ»։
Գեներալի խոսքով՝ Խարկովի փորձարարական և կլինիկական անասնաբուժական բժշկության ինստիտուտը ուսումնասիրում էր ծանր հիվանդություններ, որոնք կարող են վնաս հասցնել գյուղատնտեսությանը։
«Ինստիտուտի կողմից ուսումնասիրվող կենդանիների վարակիչ հիվանդությունների ցանկը ներառում է ծանր հիվանդություններ, որոնք կարող են փոխանցվել մարդկանց և վնաս հասցնել գյուղատնտեսական ոլորտին: Դրանց թվում են բարձր պաթոգենություն ունեցող թռչնագրիպը, ինչպես նաև խոզերի աֆրիկյան և դասական ժանտախտը, Նյուքասլի հիվանդությունը, որոնք համաճարակային ներուժ ունեն», – ասել է Ռտիշչևը։
ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին ղեկավար Թուլսի Գաբարդն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հետաքննություն կանցկացնի արտերկրում, այդ թվում՝ Ուկրաինայում գտնվող ավելի քան 120 բիոլաբորատորիաների վերաբերյալ: Գաբարդը շեշտել էր, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները ստել են նման լաբորատորիաների գոյության մասին և սպառնացել են նրանց, ովքեր փորձել են պատմել ճշմարտությունը: