https://arm.sputniknews.ru/20260619/trampn-iranin-meghadrel-e-shvejcariajum-anckacveliq-handipumy-khapanelu-mej--103655684.html
Թրամփն Իրանին մեղադրել է Շվեյցարիայում անցկացվելիք հանդիպումը խափանելու մեջ
Թրամփն Իրանին մեղադրել է Շվեյցարիայում անցկացվելիք հանդիպումը խափանելու մեջ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի, Իրանի, Կատարի և Պակիստանի միջև բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենային այսօր, հետաձգվել են: 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T17:36+0400
2026-06-19T17:36+0400
2026-06-19T17:36+0400
դոնալդ թրամփ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103628641_0:0:1500:844_1920x0_80_0_0_2d9b51836bf08e5e5f01aae6417b2d9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին մեղադրել է Շվեյցարիայում խաղաղության համաձայնագրի շուրջ տեխնիկական հանդիպումը խափանելու մեջ և հայտարարել, որ Թեհրանը «ոչ մի ցենտ չի ստանա»:ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ պատերազմն էապես թուլացրել է Իրանին, որը, նրա խոսքով, զրկվել է ռազմաօդային և ռազմածովային ուժերի զգալի մասից, հակաօդային պաշտպանության միջոցներից և ռադիոտեղորոշիչ համակարգերից: Ընդ որում, Թրամփը քննադատել է դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին, որոնք, նրա կարծիքով, թերագնահատում են Թեհրանի համար հակամարտության հետևանքները:Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի, Իրանի, Կատարի և Պակիստանի միջև բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենային այսօր, հետաձգվել են:Նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հաստատել էր, որ Իրանի հետ բանակցություններում կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը: Նա միաժամանակ նշել էր, որ Շվեյցարիա ուղևորությունը պլանավորվում է հանգստյան օրերին, սակայն ԱՄՆ-ից բանակցողների մեկնման ժամկետները կախված են այնտեղ Թեհրանի ներկայացուցիչների ժամանումից:Հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը Իրանը և ԱՄՆ–ն հեռավար հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության դադարեցում է ենթադրում: Հուշագրում նաև սահմանվում են ժամկետները` երբ ԱՄՆ–ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։Բացի այդ, Իրանը պարտավորվում է ձեռք չբերել միջուկային զենք, Իրանի միջուկային ծրագրի հարցն էլ պետք է լուծվի առանձին համաձայնագրով: Կողմերը այս հարցի շուրջ բանակցություններ կանցկացնեն 60 օրվա ընթացքում: Թեհրանի համար արդյունքներից մեկը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103628641_210:0:1335:844_1920x0_80_0_0_0bcab69ebb3a2885546901cdbe0755fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն
Թրամփն Իրանին մեղադրել է Շվեյցարիայում անցկացվելիք հանդիպումը խափանելու մեջ
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի, Իրանի, Կատարի և Պակիստանի միջև բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենային այսօր, հետաձգվել են:
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին մեղադրել է Շվեյցարիայում խաղաղության համաձայնագրի շուրջ տեխնիկական հանդիպումը խափանելու մեջ և հայտարարել, որ Թեհրանը «ոչ մի ցենտ չի ստանա»:
«Այդ մենք չենք հուսահատությունից խափանել հանդիպումը, այլ Իրանը։ Նրանց վերջը կգա։ Մենք կդիմանանք այդ 60 օրվան։ Նրանք գումար չեն ստանա, ո՛չ մի ցենտ»,- գրել է նա այսօր իր Truth Social սոցցանցում։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ պատերազմն էապես թուլացրել է Իրանին, որը, նրա խոսքով, զրկվել է ռազմաօդային և ռազմածովային ուժերի զգալի մասից, հակաօդային պաշտպանության միջոցներից և ռադիոտեղորոշիչ համակարգերից: Ընդ որում, Թրամփը քննադատել է դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին, որոնք, նրա կարծիքով, թերագնահատում են Թեհրանի համար հակամարտության հետևանքները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի, Իրանի, Կատարի և Պակիստանի միջև բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենային այսօր, հետաձգվել են:
Նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հաստատել էր, որ Իրանի հետ բանակցություններում կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը: Նա միաժամանակ նշել էր, որ Շվեյցարիա ուղևորությունը պլանավորվում է հանգստյան օրերին, սակայն ԱՄՆ-ից բանակցողների մեկնման ժամկետները կախված են այնտեղ Թեհրանի ներկայացուցիչների ժամանումից:
Հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը Իրանը և ԱՄՆ–ն հեռավար
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության դադարեցում է ենթադրում: Հուշագրում նաև սահմանվում են ժամկետները` երբ ԱՄՆ–ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։
Բացի այդ, Իրանը պարտավորվում է ձեռք չբերել միջուկային զենք, Իրանի միջուկային ծրագրի հարցն էլ պետք է լուծվի առանձին համաձայնագրով: Կողմերը այս հարցի շուրջ բանակցություններ կանցկացնեն 60 օրվա ընթացքում: Թեհրանի համար արդյունքներից մեկը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը։