https://arm.sputniknews.ru/20260619/shvejcariajum-ajsor-nakhatesvats-amn-i-ev-irani-mijev-banakcutjunnery-hetadzgvel-en-103639883.html
Շվեյցարիայում այսօր նախատեսված ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հետաձգվել են
Շվեյցարիայում այսօր նախատեսված ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հետաձգվել են
Sputnik Արմենիա
Միաժամանակ նշվում է, որ Բյուրգենշտոկ քաղաքում շարունակվում են բանակցությունների անցկացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։ 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T10:23+0400
2026-06-19T10:23+0400
2026-06-19T10:24+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
շվեյցարիա
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100958174_0:67:1280:787_1920x0_80_0_0_b4d4c7bdeb88b50e9dd23be62346ff94.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հետաձգվել են։ Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի ԱԳ նախարարությունը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բանակցությունները պետք է անցկացվեին Շվեցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում։ Բանակցություններին մասնակցելու էին նաև Կատարի և Պակիստանի պատվիրակությունները։Ընդգծվում է, որ համապատասխան նախապատրաստական աշխատանքները Բյուրգենշտոկում շարունակվում են։Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարությունը տարածել է այն բանից հետո, երբ Սպիտակ տան խոսնակը գիշերը հայտնել էր, թե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրաժարվել է հունիսի 19-ին Շվեյցարիայում իրանցի բանակցողների հետ նախատեսված հանդիպումից։ Բանակցությունների նպատակն էր սկսել Թեհրանի և Վաշինգտոնի միջև՝ պատերազմը դադարեցնելու համաձայնագրի իրականացման շուրջ քննարկումները։Շվեյցարիայի ԱԳ նախարարությունը հավելել է, որ սպասվող հանդիպման նոր ժամանակացույցի և մանրամասների վերաբերյալ որևէ այլ տեղեկատվություն դեռ հասանելի չէ։Հավելենք, որ ի սկզբանե նշվում էր, որ ԱՄՆ-ի ու Իրանի միջև հունիսի 19-ին հուշագիր կստորագրվի Պակիստանի միջնորդությամբ, սակայն դա տեղի ունեցավ ավելի վաղ՝ հունիսի 17-ի ուշ երեկոյան՝ հեռավար ու էլեկտրոնային եղանակով։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
շվեյցարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100958174_71:0:1210:854_1920x0_80_0_0_4a6748bc62f3732498395e5a5f32d947.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, շվեյցարիա, բանակցություններ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, շվեյցարիա, բանակցություններ
Շվեյցարիայում այսօր նախատեսված ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հետաձգվել են
10:23 19.06.2026 (Թարմացված է: 10:24 19.06.2026) Միաժամանակ նշվում է, որ Բյուրգենշտոկ քաղաքում շարունակվում են բանակցությունների անցկացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հետաձգվել են։ Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի ԱԳ նախարարությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բանակցությունները պետք է անցկացվեին Շվեցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում։ Բանակցություններին մասնակցելու էին նաև Կատարի և Պակիստանի պատվիրակությունները։
«ԱՄՆ-ի, Իրանի, Կատարի և Պակիստանի միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են։ Շվեյցարիան նախկինի պես պատրաստ է աջակցել այդ բանակցություններին»,- ասվում է Շվեյցարիայի Համադաշնության ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ համապատասխան նախապատրաստական աշխատանքները Բյուրգենշտոկում շարունակվում են։
Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարությունը տարածել է այն բանից հետո, երբ Սպիտակ տան խոսնակը գիշերը հայտնել էր, թե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրաժարվել է հունիսի 19-ին Շվեյցարիայում իրանցի բանակցողների հետ նախատեսված հանդիպումից։ Բանակցությունների նպատակն էր սկսել Թեհրանի և Վաշինգտոնի միջև՝ պատերազմը դադարեցնելու համաձայնագրի իրականացման շուրջ քննարկումները։
Շվեյցարիայի ԱԳ նախարարությունը հավելել է, որ սպասվող հանդիպման նոր ժամանակացույցի և մանրամասների վերաբերյալ որևէ այլ տեղեկատվություն դեռ հասանելի չէ։
Հավելենք, որ ի սկզբանե նշվում էր, որ ԱՄՆ-ի ու Իրանի միջև հունիսի 19-ին հուշագիր կստորագրվի Պակիստանի միջնորդությամբ, սակայն դա տեղի ունեցավ ավելի վաղ՝ հունիսի 17-ի ուշ երեկոյան՝
հեռավար ու էլեկտրոնային եղանակով։