00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանի ԱԳՆ–ն հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին լուրը

© Photo : IRNAՀորմուզի նեղուց
Հորմուզի նեղուց - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2026
Բաժանորդագրվել
Թեհրանում հայտարարել են, որ Իրանի զինուժն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ տեղաշարժն ապահովելու համար։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հորմուզի նեղուցի փակման մասին լուրն անհիմն է։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուր էր տարածվել, թե Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը։
«Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անհիմն է անվանել մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նաև նշել է, որ Իրանի ԶՈւ-ն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ տեղաշարժն ապահովելու համար՝ ձեռք բերված ամերիկա-իրանական հուշագրին համապատասխան։
«Այս պահին նավագնացությունն իրականացվում է»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։
Լրահոս
0