00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչպես են փոխվել Հայաստանում 2026 թ–ի 2–րդ եռամսյակի գնաճի սպասումները. մանրամասներ

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԿԲ
ՀՀ  ԿԲ - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2026
Բաժանորդագրվել
Քաղաքացիների շրջանում քչացել են անորոշ սպասումները, ավելի շատ աճել են չափավոր գնաճի սպասումները (նույնիսկ այն դեպքում, երբ իրական գնաճը մնում է ԿԲ-ի նպատակային ցուցանիշից որոշակի բարձր)։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. 2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում կայունացել են գնաճի սպասումները։ Այս մասին են վկայում Կենտրոնական բանկի կողմից տնային տնտեսությունների շրջանում անցկացված հերթական հարցման արդյունքները։
Մասնավորապես, առաջին եռամսյակի համեմատ 47%-ից 41% է դարձել անորոշ սպասումներ ունեցող քաղաքացիների տոկոսը (ովքեր դժվարանում են պատասխանել, թե իրենց կարծիքով ինչպիսի գնաճ կլինի տեսանելի ապագայում): 25 %-ից 28% է դարձել ցածր, իսկ 7%-ից 11%՝ զրոյական գնաճ սպասողների թիվը:
ՀՀ–ում հեղուկ ածխաջրածինների շուկայում արձանագրվել է գների 97 % աճ. վիճակագրական տվյալներ
Ընդ որում, նվազել է կտրուկ բացասական և դրական փոփոխություններ սպասող քաղաքացիների թիվը։ Արագ գնաճ սպասողների թիվը 14%-ից նվազել է 13%-ի, իսկ կտրուկ անկում սպասողներինը՝ 8%-ից 7%-ի։
Այսպիսով, քաղաքացիների սպասումները թեքվել են դեպի չափավոր գնաճ (որը ԿԲ-ն ավելի շահավետ է համարում)։
Ինչպես նշվում է ԿԲ մեկնաբանության մեջ, գնաճի սպասումները փոխվում են նույնիսկ փոքր-ինչ արագացված իրական գնաճի դեպքում։ Բացի այդ, ծառայությունների ոլորտում գները, ինչպես նաև մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը կայունացել են։
Միևնույն ժամանակ, անորոշ սպասումներ ունեցող մարդկանց էական քանակ (ավելի քան 40%–ը) կանխազգում է գնաճի ռիսկեր` հատկապես հաշվի առնելով պարենային ապրանքների գների համեմատաբար բարձր (միջինից բարձր) աճը։
2026թ․ ընթացքում գնաճը շարունակել է արագանալ՝ ապրիլին կազմելով 5,3 տոկոս․ ԿԲ
Նշենք, որ 2026 թվականի փետրվարից Հայաստանում գնաճը գերազանցել է 4%-ը՝ ապրիլին արագանալով մինչև 5,3%, իսկ մայիսին դանդաղելով մինչև 4,2%: Միջինից բարձր է (6,5%) պարենի, մասնավորապես՝ մսի (ավելի քան 20%), ձվի (ավելի քան 30%) և մրգի (գրեթե 13%) գների աճը։
Լրահոս
0