Ֆուտզալի ՀՀ հավաքականը ԱԱ որակավորման հիմնական փուլը կսկսի հոկտեմբերին
Բաժանորդագրվել
Հանդիպումները կշարունակվեն մինչև 2027թվականի մարտը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայտնի են ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցներն աշխարհի 2028թ-ի առաջնության որակավորման հիմնական փուլում։ Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Մեր ընտրանին ընդգրկված է առաջին խմբում, որտեղ կհանդիպի Հունգարիայի ու Շվեդիայի հավաքականներին։ Որակավորման փուլում 36 թիմ է, որոնք բաժանվել են 12 խմբի, յուրաքանչյուրում` 3 հավաքական»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպումները կմեկնարկեն 2026թ-ի հոկտեմբերից և կշարունակվեն մինչև 2027թ-ի մարտ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն իր առաջին ելույթն է ունենում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։ Խմբային փուլում Հայաստանի հավաքականը հաղթեց Ուկրաինային (2:1), Չեխիային (5:4), ոչ-ոքի խաղաց Լիտվայի հետ (3:3) և անցավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Խորվաթիայի հավաքականին (0:3)։
