00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ամեն ինչ սկսվել է այստեղից. Հենրիխ Մխիթարյանն այցելել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ

Բաժանորդագրվել
Այցի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը, «Փյունիկի» ներկայացուցիչների և միջոցառման մասնակիցների հետ, հարգանքի տուրք է մատուցել հոր` Համլետ Մխիթարյանի հիշատակին։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր այցելել է Երևանի «Փյունիկ» մարզադպրոց, որտեղից սկսվել է նրա ֆուտբոլային ճանապարհը։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբը։
© Photo : Pyunik FCՀենրիխ Մխիթարյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում
Генрих Мхитарян посетил ФК Пюник (19 июня 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2026
Հենրիխ Մխիթարյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում
««Փյունիկի» համար արդեն խորհրդանիշ դարձած «Փառքի ծառի» մոտ Հենրիխ Մխիթարյանը թողեց իր ձեռքի և ոտքի հետքերը»,–գրված է տեսանյութերից մեկին կից։
© Photo : Pyunik FCՀենրիխ Մխիթարյանը իր ձեռքի և ոտքի հետքերն է թողնում «Փառքի ծառի» մոտ
Генрих Мхитарян оставил отпечатки своих рук и ног возле Дерева Славы: символом Пюник (19 июня 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2026
Հենրիխ Մխիթարյանը իր ձեռքի և ոտքի հետքերն է թողնում «Փառքի ծառի» մոտ
Այցի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը «Փյունիկի» ներկայացուցիչների և միջոցառման մասնակիցների հետ հարգանքի տուրք է մատուցել հոր` Համլետ Մխիթարյանի հիշատակին։
© Photo : Pyunik FCՀենրիխ Մխիթարյանը հարգանքի տուրք է մատուցում հոր` Համլետ Մխիթարյանի հիշատակին
Генрих Мхитарян посетил ФК Пюник (19 июня 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2026
Հենրիխ Մխիթարյանը հարգանքի տուրք է մատուցում հոր` Համլետ Մխիթարյանի հիշատակին
Նշենք որ Հենրիխ Մխիթարյանի այցի առիթով նախատեսված է հատուկ միջոցառում, որի ընթացքում կներկայացվի ֆուտբոլիստի կյանքին և մարզական կարիերային նվիրված կարճամետրաժ ֆիլմ։ Բացի այդ, կանցկացվի բաց հանդիպում-զրույց «Փյունիկի» ակադեմիայի սաների և հյուրերի մասնակցությամբ, որտեղ կքննարկվեն նրա անցած ուղին, հաջողությունները և փորձառությունը։
© Photo : Pyunik FCՀենրիխ Մխիթարյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում
Генрих Мхитарян посетил ФК Пюник (19 июня 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2026
Հենրիխ Մխիթարյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում
Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Փյունիկ» ակումբ է մտել 1995 թվականին, իսկ 2006-ին՝ ընդամենը 17 տարեկանում, իր դեբյուտն է նշել մեծահասակների թիմում։
2009 թվականը եղել է նրա վերջին մրցաշրջանը ակումբում, որտեղ 10 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։ «Փյունիկի» կազմում անցկացրած տարիներին նա 4 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 2 անգամ նվաճել սուպերգավաթը և 1 անգամ՝ Հայաստանի գավաթը։
Լրահոս
0