00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի վերցնողները կսուբսիդավորվեն

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2026
Բաժանորդագրվել
Պետությունը մասամբ կսուբսիդավորի եկամտային հարկն այն ընկերությունների համար, որոնք աշխատանքի ընդունեն գործազուրկ թոշակառուներին և 1–ին ու 2-րդ կարգի հաշմանդամներին։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը սուբսիդիաներ կտրամադրի այն գործատուներին, որոնք աշխատանքի են ընդունում հաշմանդամություն ունեցող անձանց և թոշակային տարիքի քաղաքացիների։
Համապատասխան որոշումը կառավարության նիստում ներկայացնելիս՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ աջակցությունը կտարածվի այն գործատուների վրա, որոնք աշխատանքի կընդունեն 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, ինչպես նաև 63 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներին։ Սուբսիդավորումը կտրամադրվի ինչպես լրիվ, այնպես էլ կես դրույքով զբաղվածության դեպքում։
Եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է մինչև 3 ամիս ժամկետով, պետությունը գործատուին կփոխհատուցի այդ աշխատողի համար վճարված եկամտային հարկի 25%-ը, բայց ոչ ավելի, քան ամսական 25 հազար դրամ։ 4-6 ամիս ժամկետով պայմանագրերի դեպքում սուբսիդավորումը կկազմի եկամտային հարկի 100%-ը, բայց ոչ ավելի, քան ամսական 50 հազար դրամ։
Եթե ​​աշխատողը շարունակի աշխատել մեկ տարուց ավելի, ապա գործատուն առաջին տարվա վերջում կստանա լրացուցիչ միանվագ 100 հազար դրամ:
Աջակցություն կտրամադրվի միայն այն անձանց համար, ովքեր վերջին 3 տարիների ընթացքում տվյալ գործատուի մոտ չեն աշխատել, ինչպես նաև վերջին երեք ամիսների ընթացքում պաշտոնապես չեն աշխատել: Նախարարի խոսքով՝ այս սահմանափակումը ներդրվում է սուբսիդիավորում ստանալու համար աշխատանքային պայմանագրերի կեղծ դադարեցման և հետագա վերակնքման դեպքերը կանխելու համար:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ապագայում պետք է նման աշխատողներին երկարաժամկետ աշխատանքով ապահովող ընկերությունների համար լրացուցիչ աջակցության միջոցառումներ դիտարկվեն:
Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում այսօր մոտ 814 հազար վարձու աշխատող և ինքնազբաղված անձ է գրանցված: Նրանցից ավելի քան 100 հազարը 63 տարեկանից բարձր տարիքի անձինք են:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՀ աշխատանքային օրենսդրության մեջ փոփոխություններ մտցվեցին, որոնցով արգելում էր ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի գործատուներին ազատել աշխատողներին միայն կենսաթոշակային տարիքի հասնելու պատճառով, եթե աշխատանքային հարաբերությունները խզելու համար այլ իրավական հիմքեր չկան:
Լրահոս
0