00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
36 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Ֆիդանի այցը ՌԴ մեսիջ է Մոսկվային. Նիյազբաև

Բաժանորդագրվել
Ռուսաստանցի հայտնի լրագրող, քաղաքագետ և Թուրքիայի գծով առաջատար փորձագետ Յաշար Նիյազբաևը կարծում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ Մոսկվա կատարած այցով այդ երկիրը ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ի թերևս միակ անդամն է, որը կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և հենց դաշինքի միջև:
Դիտարկելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի այցը Ռուսաստան՝ պետք է հատուկ նշանակություն տալ այն հանգամանքին, որ շուտով Անկարայում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց թուրքագետ Յաշար Նիյազբաևը։ Որովհետև եթե դիտարկենք և վերլուծենք, թե Ֆիդանը հատկապես ում հետ է հանդիպել իր ռուսաստանյան այցի ընթացքում (ոչ միայն իր գործընկեր Լավրովի), ապա պետք է ընկալելի լինի, որ քննարկվել են հատուկ թեմաներ, որոնք դուրս են երկրների միջև արտաքին քաղաքական շփումների շրջանակներից։
«Հավանաբար, ուղղակիորեն որոշակի մեսիջներ են հասցվել, օրինակ՝ Էրդողանից Պուտինին։ Եվ ամենակարևորն այն է, որ Ֆիդանը Ռուսաստան է այցելել Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բառացիորեն նախօրեին, ինչը ցույց է տալիս այն, որ Թուրքիան դաշինքի թերևս միակ անդամն է, որը կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և հենց ՆԱՏՕ-ի միջև», - նշում է թուրքագետը։
Նա ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Թուրքիային, դաշինքի մյուս անդամների օրինակով, ընդհանրապես ձեռնտու չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել, և նա այդ մասին բացահայտ ասում է՝ չթաքցնելով, որ պատժամիջոցներն առաջին հերթին կվնասեն հենց թուրքական տնտեսությանը՝ դրանից հետո միայն ազդելով Ռուսաստանի վրա։ Թուրքիան ակնհայտ ցույց է տալիս, որ չնայած դաշինքին իր անդամակցությանը, որոշակի հավասարակշռություն է պահպանում Արևմուտքի և Արևելքի, Արևմուտքի ու Ռուսաստանի միջև հարաբերություններում։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-8-ը։ Այն Հյուսիսատլանտյան դաշինքի պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ հանդիպումն է։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են սերտորեն համագործակցել Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում:
Լրահոս
0