https://arm.sputniknews.ru/20260618/rdum-hajtnabervel-dzerbakalvel-ev-hh-e-teghapvokhvel-tmramijvoc-iracnvogh-hetakhuzvvogh-mek-andz-103628021.html
ՌԴ–ում հայտնաբերվել, ձերբակալվել և ՀՀ է տեղափոխվել թմրամիջոց իրացնող հետախուզվող անձը
ՌԴ–ում հայտնաբերվել, ձերբակալվել և ՀՀ է տեղափոխվել թմրամիջոց իրացնող հետախուզվող անձը
Sputnik Արմենիա
2020 թվականից ի վեր հանցավոր կազմակերպությունը զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ։ 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T18:37+0400
2026-06-18T18:37+0400
2026-06-18T21:04+0400
թմրանյութ
թմրամիջոցներ
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՌԴ–ում թմրամիջոցների իրացման գործով հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից հետախուզվող և հանցավոր կազմակերպության մաս կազմող Գ.Ա.–ն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Նշենք, որ 2020 թվականից ի վեր հանցավոր կազմակերպությունը զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ։ Նախաքննության ընթացքում հայտնաբերվել և ձերբակալվել են նաև խմբավորման այլ անդամներ։ Գ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:Նրա նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների ապօրինի իրացնելը) և 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թմրանյութ, թմրամիջոցներ, հհ քննչական կոմիտե
թմրանյութ, թմրամիջոցներ, հհ քննչական կոմիտե
ՌԴ–ում հայտնաբերվել, ձերբակալվել և ՀՀ է տեղափոխվել թմրամիջոց իրացնող հետախուզվող անձը
18:37 18.06.2026 (Թարմացված է: 21:04 18.06.2026) 2020 թվականից ի վեր հանցավոր կազմակերպությունը զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՌԴ–ում թմրամիջոցների իրացման գործով հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից հետախուզվող և հանցավոր կազմակերպության մաս կազմող Գ.Ա.–ն։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Նշենք, որ 2020 թվականից ի վեր հանցավոր կազմակերպությունը զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ։ Նախաքննության ընթացքում հայտնաբերվել և ձերբակալվել են նաև խմբավորման այլ անդամներ։
«Գ.Ա.-ն և հանցավոր կազմակերպության այլ անդամներ նաև միմյանց միջև կատարել են հստակ դերաբաշխումներ, պլանավորել յուրաքանչյուրի հանցավոր գործողությունները: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր կազմակերպության անդամները զբաղվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցների մաքսանենգությամբ։ Նրանց մի մասը ՀՀ տարածքով թմրամիջոցը տարանցիկ տեղափոխել են արտերկիր, իսկ ՀՀ-ում այդ ամենն ինչպես առձեռն, այնպես էլ համացանցի միջոցով` տեղադրել են թաքստոցներում։ Թմրամիջոցների դիմաց վճարային տարբեր եղանակներով գումարները ստանալուց հետո դրանց գտնվելու վայրի կոորդինատները փոխանցել գնորդներին»,– ասված է հաղորդագրությունում։
Գ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Նրա նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների ապօրինի իրացնելը) և 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը):