https://arm.sputniknews.ru/20260618/pashinjany-karvoghacav-evrvopacinerin-vatsharel-hakarusakanutjuny-karapetjan-103617944.html
Փաշինյանը կարողացավ եվրոպացիներին վաճառել հակառուսականությունը. Կարապետյան
Փաշինյանը կարողացավ եվրոպացիներին վաճառել հակառուսականությունը. Կարապետյան
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի խոսքով` Ռուսաստանը մինչ այս մեզ նայում էր որպես դաշնակից պետություն ու համբերությամբ նայում էր մեր արած հակառուսական... 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T15:37+0400
2026-06-18T15:37+0400
2026-06-18T16:08+0400
սամվել կարապետյան
նիկոլ փաշինյան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
եվրոպա
եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101791693_0:0:1670:940_1920x0_80_0_0_a17a15e2cfac89fbccb7768f025873a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Մենք չպետք է թույլ տայինք, որ Հայաստանը դարձնեին հակառուսական կենտրոն։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։ Ըստ նրա` Ռուսաստանը մինչ այս մեզ նայում էր որպես դաշնակից պետություն ու համբերությամբ նայում էր մեր արած հակառուսական փոքր քայլերին, սակայն այսպես շարունակել չի կարելի։ Կարապետյանը նշեց, որ լսելով ադրբեջանցիների հայտարարությունները՝ կարելի է համոզվել, որ ՀՀ իշխանությունները միջանցք են տրամադրել Ադրբեջանին, բայց քանի որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է ԱՄՆ նախագահի ներկայությամբ, Բաքուն նախընտրում է չօգտագործել միջանցք բառը։Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Երևանում անցկացվեց Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որի արդյունքում ընդունվեց Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր։ Մինչ այդ` մայիսի 4-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը։ Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքականությունը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը: Զախարովայի խոսքով՝ նման սցենարը Հայաստանի համար կունենա քաղաքական և տնտեսական հետևանքներ։
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101791693_21:0:1505:1113_1920x0_80_0_0_ac313e66c5fc5fc3a808f7421569c5fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրոպա, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրոպա, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
Փաշինյանը կարողացավ եվրոպացիներին վաճառել հակառուսականությունը. Կարապետյան
15:37 18.06.2026 (Թարմացված է: 16:08 18.06.2026) «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի խոսքով` Ռուսաստանը մինչ այս մեզ նայում էր որպես դաշնակից պետություն ու համբերությամբ նայում էր մեր արած հակառուսական փոքր քայլերին, սակայն այսպես շարունակել չի կարելի։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Մենք չպետք է թույլ տայինք, որ Հայաստանը դարձնեին հակառուսական կենտրոն։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը։ Ես չեմ հավատում, որ նա եվրոպական ինչ–որ արժեքների մեջ է տեղավորվում, սակայն տեսնելով Ռուսաստանի ու եվրոպական երկրների միջև ստեղծված իրավիճակը` կարողացավ եվրոպացիներին վաճառել հակառուսականությունը, իսկ ամերիկացիների համար էլ բացեց Սյունիքի դարպասները»,– ընդգծեց Կարապետյանը։
Ըստ նրա` Ռուսաստանը մինչ այս մեզ նայում էր որպես դաշնակից պետություն ու համբերությամբ նայում էր մեր արած հակառուսական փոքր քայլերին, սակայն այսպես շարունակել չի կարելի։
Կարապետյանը նշեց, որ լսելով ադրբեջանցիների հայտարարությունները՝ կարելի է համոզվել, որ ՀՀ իշխանությունները միջանցք են տրամադրել Ադրբեջանին, բայց քանի որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է ԱՄՆ նախագահի ներկայությամբ, Բաքուն նախընտրում է չօգտագործել միջանցք բառը։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Երևանում անցկացվեց Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որի արդյունքում ընդունվեց Հայաստան-ԵՄ համատեղ
հռչակագիր։ Մինչ այդ` մայիսի 4-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը։ Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքականությունը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը: Զախարովայի խոսքով՝ նման սցենարը Հայաստանի համար կունենա քաղաքական և տնտեսական հետևանքներ։