https://arm.sputniknews.ru/20260618/pambak-geti-huny-zavtelu-gvortsvov-qreakan-hetapndum-kharucvi-mek-andzi-nkatmamb-qk-103592995.html
Փամբակ գետի հունը զավթելու գործով քրեական հետապնդում կհարուցվի մեկ անձի նկատմամբ. ՔԿ
Փամբակ գետի հունը զավթելու գործով քրեական հետապնդում կհարուցվի մեկ անձի նկատմամբ. ՔԿ
Sputnik Արմենիա
Այս արարքի համար առավելագույն պատիժը ազատազրկումն է 1 տարի 2 ամսից մինչև 4 տարի ժամկետով։ 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T08:55+0400
2026-06-18T08:55+0400
2026-06-18T08:55+0400
հհ քննչական կոմիտե
փամբակ
գետ
չարաշահում
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0b/102052711_0:66:2048:1218_1920x0_80_0_0_57ce767765a924a15f7027f808dd21bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Լոռու մարզում Փամբակ գետի հունի մեջ շինարարական աղբ, քար, հող, ավազ լցնելու միջոցով գետի հունը նեղացնելու և գետից զավթած տարածքում առաջացած կղզյակները ապօրինի զավթելու դեպքով ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատախազություն` 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՔԿ–ից` չբացահայտելով կասկածյալի ինքնությունը։Ինչպես հայտնել ենք, այս գործով քրեական վարույթը հարուցվել է դեռևս 1 տարի առաջ` 2025թ–ի հուլիսի 5-ին, Քրեական օրենսգրքի 381–րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ի դեպ, այս արարքը պատժվում է 20-40 հազար դրամ տուգանքով կամ 150-250 ժամ հանրային աշխատանքներով։ Առավելագույն պատիժը ազատազրկումն է 1 տարի 2 ամսից մինչև 4 տարի ժամկետով։Քննչական կոմիտեն վստահեցնում է, որ անցած 1 տարվա ընթացքում քրեական վարույթի շրջանակում իրականացվել են ու շարունակում են իրականացվել անհրաժեշտ ապացուցողական և վարույթային գործողություններ։ Բայց դրանց վերաբերյալ մանրամասներ հրաժարվում են հայտնել` դա հիմնավորելով հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալներով։
փամբակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0b/102052711_0:0:2048:1536_1920x0_80_0_0_61c1cd1acd9738611190fbfbddc90cf6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, փամբակ, գետ, չարաշահում, քրեական գործ
հհ քննչական կոմիտե, փամբակ, գետ, չարաշահում, քրեական գործ
Փամբակ գետի հունը զավթելու գործով քրեական հետապնդում կհարուցվի մեկ անձի նկատմամբ. ՔԿ
Այս արարքի համար առավելագույն պատիժը ազատազրկումն է 1 տարի 2 ամսից մինչև 4 տարի ժամկետով։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Լոռու մարզում Փամբակ գետի հունի մեջ շինարարական աղբ, քար, հող, ավազ լցնելու միջոցով գետի հունը նեղացնելու և գետից զավթած տարածքում առաջացած կղզյակները ապօրինի զավթելու դեպքով ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատախազություն` 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Այս մասին
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՔԿ–ից` չբացահայտելով կասկածյալի ինքնությունը։
Ինչպես
հայտնել ենք, այս գործով քրեական վարույթը հարուցվել է դեռևս 1 տարի առաջ` 2025թ–ի հուլիսի 5-ին, Քրեական օրենսգրքի
381–րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ի դեպ, այս արարքը պատժվում է 20-40 հազար դրամ տուգանքով կամ 150-250 ժամ հանրային աշխատանքներով։ Առավելագույն պատիժը ազատազրկումն է 1 տարի 2 ամսից մինչև 4 տարի ժամկետով։
Քննչական կոմիտեն վստահեցնում է, որ անցած 1 տարվա ընթացքում քրեական վարույթի շրջանակում իրականացվել են ու շարունակում են իրականացվել անհրաժեշտ ապացուցողական և վարույթային գործողություններ։ Բայց դրանց վերաբերյալ մանրամասներ հրաժարվում են հայտնել` դա հիմնավորելով հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալներով։