00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:46
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մարդկանց զրկում են ընտրելու իրավունքից. Սուրենյանցը՝ ՔՊ–ի նոր նախագծի մասին

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2026
Բաժանորդագրվել
«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է սահմանադրական հանրաքվեներին մասնակցելու իրավունք վերապահել միայն հանրաքվեին նախորդած 48 օրը ՀՀ-ում մշտապես բնակված և վերջին 1 տարվա ընթացքում առնվազն 183 օր Հայաստանում փաստացի բնակվող քաղաքացիներին։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Իր քաղաքական հակառակորդների իրավունքները ոտնահարելուց հետո Նիկոլ Փաշինյանը հիմա էլ փորձում է սահմանափակել քաղաքացիների ընտրական իրավունքը. Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով իշխող քաղաքական ուժի օրենսդրական առաջարկը` ուղղված հանրաքվեին ընտրողների մասնակցության իրավունքի սահմանափակումներին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Վահագն Ալեքսանյանի ու Հասմիկ Հակոբյանի հեղինակությամբ շրջանառության մեջ է դրվել «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ։ Դրանով առաջարկվում է սահմանադրական հանրաքվեներին մասնակցելու իրավունք վերապահել միայն հանրաքվեին նախորդած 48-օրը ՀՀ-ում մշտապես բնակված և վերջին 1 տարվա ընթացքում առնվազն 183 օր Հայաստանում փաստացի բնակվող քաղաքացիներին։
Սուրեն Սուենյանցի գնահատմամբ` ընտրողների իրավունքը սահմանափակող նախագծով իշխանությունը փորձում է իջեցնել ընտրողների իրական թիվը, հետևաբար նաև հանրաքվեի դրված փաստաթղթի համար պահանջվող ձայների քանակը` իրենց ցանկալի սահմանադրության նախագիծը ամեն կերպ անցկացնելու համար։

«Միայն նրա համար է արվում, որ անհրաժեշտ թվով «այո»-ները այդ 25 %-ի միջոցով կարողանան ապահովել։ Մանավանդ` ընտրությունների փուլում, տարբեր տեխնոլոգիաներ կիրառելով, մոտավորապես էդ կարգի մի թիվ տեսանք, որ կարողանում են ապահովել»,– նկատում է Սուրենյանցը։

Մյուս կողմից ՔՊ–ի ներկայացրած նախագիծը, վերլուծաբանի համոզմամբ, ՀՀ քաղաքացիներին հերթական սև ու սպիտակի բաժանելու փորձն է։
«Հայաստանցի, արցախցի, սև, սպիտակ, նախկին, ներկա, հարուստ, աղքատ. հիմա էլ մի նոր սորտավորում ենք տեսնում։ Քաղաքացուն իրավունք չունի որևէ մեկը ընտրելու իրավունքից այդ ձևով սեգմենտավորված զրկի։ Ի վերջո, քաղաքացին ազատ տեղաշարժի իրավունք ունի, իր քաղաքացիական պարտքն էլ դրանով չպիտի պայմանավորվի։ Բազմաթիվ քաղաքացիներ, Հայաստանի տնտեսական վատ վիճակից ելնելով, ստիպված արտագնա աշխատանքի են մեկնում, այդ մարդիկ, փաստորեն, այդ 6 ամսվա ցենզը չեն կարողանում բավարարել։ Դա արդյոք հի՞մք է, որպեսզի մենք այդ մարդկանց զրկենք ընտրելու իրավունքից։ Սա մի շարք միջազգային կոնվենցիաների է հակասում։ Վստահ եմ, որ այս նախագիծը Սահմանադրության հետ խնդիր ունի, նաև սոցիալական, քաղաքական առումով խիստ վիճահարույց է, եթե չասեմ մերժելի ու դատապարտելի»,– ասում է Սուրենյանցը։
Ի դեպ, ՔՊ-ն երջին ընտրությունների պաշտոնական արդյունքներով չունի սահմանադրական մեծամասնություն և չի կարող նոր խորհրդարանում սահմանադրության նախագիծն ընդունել կամ այն հանրաքվեի դնելու որոշում կայացնել։
Այդ նպատակին հասնելու համար իշխող թիմում մտադիր են այդ գործընթացում ներգրավել իրենց ընտրողներին. հավաքել 300 000 քաղաքացիների ստորագրություններ և սահմանադրության փոփոխությունների նախագիծը առանց խորհրդարանի հաստատման դնել հանրաքվեի։
«Իրենք այդ ամենն անում են սրբագրելու համար Ազգային ժողովի ընտրությունների քաղաքական հետևանքը։ Հերիք չէ՝ ակնհայտ կեղծիք են արել, հիմա էլ օրենքն են փոխում, որպեսզի սահմանադրական հանրաքվե կարողանան նշանակել առանց Ազգային Ազգային ժողովի, այսինքն՝ շրջանցելով Ազգային ժողովը»,– նկատում է Սուրենյանցը` միաժամանակ արձանագրելով, որ բոլոր այդ նախաձեռնությունները իշխանությունը փորձում է կյանքի կոչեն լիազորությունն ավարտած խորհրդարանով, որտեղ դեռ ունեն սահմանադրական մեծամասնություն։ Մնացած հարցերը, որոնց դեպքում 3/5-ը բավարար է, կթողնեն արդեն հաջորդ գումարման խորհրդարանին։
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 207-րդ հոդվածը սահմանադրական հանրաքվեների պարագայում հատուկ շեմ է սահմանում։ Հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկում հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։ Այսինքն՝ առաջնորդվելով վերջին ընտրությունների տվյալներով`ընտրության իրավունք ունեցող 2.485.851 քաղաքացիներից առնվազն 621 462–ը։
Լրահոս
0