https://arm.sputniknews.ru/20260618/kvomitas-ev-duduk-hajastanci-erekhaneri-nerkajacumy-tajikstanum-kajacats-hamazhvoghvovum-103635126.html
Կոմիտաս և դուդուկ. հայաստանցի երեխաների ներկայացումը Տաջիկստանում կայացած համաժողովում
Կոմիտաս և դուդուկ. հայաստանցի երեխաների ներկայացումը Տաջիկստանում կայացած համաժողովում
Sputnik Արմենիա
Հայկական պատվիրակությունը համաժողովի մասնակիցներին ծանոթացրել է Հայաստանի և հայ ժողովրդի պատմության առանցքային իրադարձություններին: 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T20:51+0400
2026-06-18T20:51+0400
2026-06-18T20:51+0400
հայաստան
տաջիկստան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ներկայացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103631623_0:120:1280:840_1920x0_80_0_0_8fa0bc4646c1c8fd07947eda6d162782.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Հայաստանցի երեխաները երկրի բազմադարյա պատմության մասին ներկայացում են բեմադրել Տաջիկստանում կայացած՝ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպված «Համագործակցության երեխաներ» համաժողովում:Երևանի «Քվանտ» վարժարանի սաների բեմադրությունը յուրատեսակ ճամփորդություն էր հայ ժողովրդի պատմության, հավատքի և ոգու դարերի միջով: Ներկայացումն անդրադարձել է պատմության առանցքային հանգրվաններին՝ 301 թվականին քրիստոնեության ընդունմանը, 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց այբուբենի ստեղծմանը և ազգային հնագույն առասպելներին:Երեխաները կատարել են Կոմիտասի «Հորովել» երգը, իսկ դրվագներից մեկում հնչել է Ջիվան Գասպարյանի կատարմամբ լեգենդար հայկական դուդուկը՝ գործիքը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ: Հանդիսատեսին ցուցադրվել են Հայաստանի ժողովրդական պարեր՝ նրբագեղ «Թաշկինակներով պարը», ռազմաշունչ «Յարխուշտան», հնագույն «Քերծին» և ծիսական «Փափուռին»: Պատմության մեջ այս ճամփորդության քնարական ու հուզիչ եզրափակումը Սայաթ-Նովայի «Քանի վուր ջան իմ» երգի ներքո պարն էր:Միջազգային համաժողովն անցկացվում է 2013 թվականից: Դպրոցականները ծանոթանում են տարածաշրջանի պետությունների պատմությանը, մշակույթին և ավանդույթներին, մասնակցում են վարպետաց դասերի, մարզական մրցումների, մտավոր խաղերի, կրթական դասընթացների, երաժշտական մրցույթների և արվեստի երեկոների: Նախագծին աջակցում է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամը:
տաջիկստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103631623_0:0:1280:960_1920x0_80_0_0_d5391f4a69af8b3146f16e0cd53014ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տաջիկստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ներկայացում
հայաստան, տաջիկստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ներկայացում
Կոմիտաս և դուդուկ. հայաստանցի երեխաների ներկայացումը Տաջիկստանում կայացած համաժողովում
Հայկական պատվիրակությունը համաժողովի մասնակիցներին ծանոթացրել է Հայաստանի և հայ ժողովրդի պատմության առանցքային իրադարձություններին:
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Հայաստանցի երեխաները երկրի բազմադարյա պատմության մասին ներկայացում են բեմադրել Տաջիկստանում կայացած՝ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպված «Համագործակցության երեխաներ» համաժողովում:
Երևանի «Քվանտ» վարժարանի սաների բեմադրությունը յուրատեսակ ճամփորդություն էր հայ ժողովրդի պատմության, հավատքի և ոգու դարերի միջով: Ներկայացումն անդրադարձել է պատմության առանցքային հանգրվաններին՝ 301 թվականին քրիստոնեության ընդունմանը, 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց այբուբենի ստեղծմանը և ազգային հնագույն առասպելներին:
Երեխաները կատարել են Կոմիտասի «Հորովել» երգը, իսկ դրվագներից մեկում հնչել է Ջիվան Գասպարյանի կատարմամբ լեգենդար հայկական դուդուկը՝ գործիքը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ: Հանդիսատեսին ցուցադրվել են Հայաստանի ժողովրդական պարեր՝ նրբագեղ «Թաշկինակներով պարը», ռազմաշունչ «Յարխուշտան», հնագույն «Քերծին» և ծիսական «Փափուռին»: Պատմության մեջ այս ճամփորդության քնարական ու հուզիչ եզրափակումը Սայաթ-Նովայի «Քանի վուր ջան իմ» երգի ներքո պարն էր:
Միջազգային համաժողովն անցկացվում է 2013 թվականից: Դպրոցականները ծանոթանում են տարածաշրջանի պետությունների պատմությանը, մշակույթին և ավանդույթներին, մասնակցում են վարպետաց դասերի, մարզական մրցումների, մտավոր խաղերի, կրթական դասընթացների, երաժշտական մրցույթների և արվեստի երեկոների: Նախագծին աջակցում է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամը: