ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի շրջանների վրայ խոցել է ուկրաինական 555 անօդաչու թռչող սարք
10:05 18.06.2026 (Թարմացված է: 10:06 18.06.2026)

ՌԴ ՊՆ
© Sputnik / Наталья Селиверстова
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը որսացել և ոչնչացրել են 555 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում Հակաօդային պաշտպանության տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 555 ուկրաինական ԱԹՍ Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Վլադիմիրի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Սմոլենսկի, Տամբովի, Տվերի, Տուլայի, Ռոստովի և Ռյազանի մարզերի, Մոսկվայի մարզի, Ղրիմի Հանրապետության և Ազովի ծովի վրա», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
