https://arm.sputniknews.ru/20260618/hop-y-het-e-mghum-anodachuneri-hardzakumy-mvoskvaji-marzi-vra-marzpety-hetevanqneri-masin-103603037.html
ՀՕՊ-ը հետ է մղում անօդաչուների հարձակումը Մոսկվայի մարզի վրա. մարզպետը` հետևանքների մասին
ՀՕՊ-ը հետ է մղում անօդաչուների հարձակումը Մոսկվայի մարզի վրա. մարզպետը` հետևանքների մասին
Sputnik Արմենիա
Տեղում աշխատում են ԱԻՆ–ի, իրավապահ մարմինների և բժշկական ծառայությունների աշխատակիցները։ 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T09:15+0400
2026-06-18T09:15+0400
2026-06-18T09:30+0400
մոսկվա
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103601342_0:63:1280:783_1920x0_80_0_0_a257fea8a0a2b788bbf5820d554a4e1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Գիշերը և առավոտյան ՀՕՊ ուժերը հետ են մղում անօդաչուների հարձակումը Մոսկվայի մարզի վրա։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը Telegram ալիքում՝ ներկայացնելով հետևանքները։«Ժուկովսկիում անօդաչուն ընկել է Գագարինի փողոցի վրա գտնվող բազմապնակարանային շենքի վրա։ Վնասվել են 23-րդ և 24-րդ հարկերի միջև ընկած հրդեհային սանդուղքները և պատշգամբի երկու սալերը։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Այժմ բնակիչներին են տարհանում», – գրել է նա։Մարզպետի տեղեկություններով՝ Էլեկտրոստալի Ստեպանովո գյուղում ընկած անօդաչուի բեկորները վնասել են մասնավոր տան տանիքը։ Կինը ուսի աննշան վնասվածք է ստացել, հոսպիտալացումից հրաժարվել է։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։Նաև Էլեկտրոստալի Ռադիո փողոցում մեքենա է բռնկվել ընկած բեկորների հետևանքով։ Հրդեհը արագորեն մեկուսացվել է, տուժածներ չկան։Ինչպես նշել է պաշտոնյան, Լյուբերցիում անօդաչուների բեկորների անկման մի քանի վայր է գրանցվել: Վնասվել են մարզասրահի շենքը և արդյունաբերական գոտում գտնվող օբյեկտը: Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան:Բացի այդ, անօդաչուի բեկորները ընկել են «Բելայա Դաչա» առևտրի կենտրոնի տանիքի վրա: Հրդեհ է բռնկվել: Հրդեհի մակերեսի և հնարավոր տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:Չեխովի Մասնովո-Ժուկովո գյուղում անօդաչուն ընկել է այգեգործական ոչ առևտրային ընկերության տարածքում գտնվող ամառանոցում: Շենք և տնտեսական շինություններ են ավերվել: Տուժածներ չկան:Նշվում է, որ Կրյուկովո գյուղում ԱԹՍ–ի բեկորները ընկել են մի քանի ամառանոցների վրա: Վնասի մասին տեղեկությունները ճշտվում են:«Պավլովսկի Պոսադում, Ֆատեևո գյուղի «Դրուժբա» այգեգործական ոչ առևտրային ընկերությունում, ԱԹՍ–ի հարվածից երկու ամառանոցներ են հրդեհվել: Հրշեջները աշխատում են դեպքի վայրում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան», – նշել է Վորոբյովը:Բոլոր հասցեներում շարունակում են աշխատել ԱԻՆ–ի, իրավապահ մարմինների, բժշկական ծառայությունների և մարզպետարանի աշխատակիցները։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։ԱԹՍ–ները Մոսկվայի նավթավերամշակման գործարան են հասել. զանգվածային հարձակման մանրամասները
մոսկվա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103601342_0:0:1280:961_1920x0_80_0_0_695f53de833a83363ce7bcd000afbf83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոսկվա, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
մոսկվա, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
ՀՕՊ-ը հետ է մղում անօդաչուների հարձակումը Մոսկվայի մարզի վրա. մարզպետը` հետևանքների մասին
09:15 18.06.2026 (Թարմացված է: 09:30 18.06.2026) Տեղում աշխատում են ԱԻՆ–ի, իրավապահ մարմինների և բժշկական ծառայությունների աշխատակիցները։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Գիշերը և առավոտյան ՀՕՊ ուժերը հետ են մղում անօդաչուների հարձակումը Մոսկվայի մարզի վրա։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը Telegram ալիքում՝ ներկայացնելով հետևանքները։
«Ժուկովսկիում անօդաչուն ընկել է Գագարինի փողոցի վրա գտնվող բազմապնակարանային շենքի վրա։ Վնասվել են 23-րդ և 24-րդ հարկերի միջև ընկած հրդեհային սանդուղքները և պատշգամբի երկու սալերը։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Այժմ բնակիչներին են տարհանում», – գրել է նա։
Մարզպետի տեղեկություններով՝ Էլեկտրոստալի Ստեպանովո գյուղում ընկած անօդաչուի բեկորները վնասել են մասնավոր տան տանիքը։ Կինը ուսի աննշան վնասվածք է ստացել, հոսպիտալացումից հրաժարվել է։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։
Նաև Էլեկտրոստալի Ռադիո փողոցում մեքենա է բռնկվել ընկած բեկորների հետևանքով։ Հրդեհը արագորեն մեկուսացվել է, տուժածներ չկան։
Ինչպես նշել է պաշտոնյան, Լյուբերցիում անօդաչուների բեկորների անկման մի քանի վայր է գրանցվել: Վնասվել են մարզասրահի շենքը և արդյունաբերական գոտում գտնվող օբյեկտը: Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան:
Բացի այդ, անօդաչուի բեկորները ընկել են «Բելայա Դաչա» առևտրի կենտրոնի տանիքի վրա: Հրդեհ է բռնկվել: Հրդեհի մակերեսի և հնարավոր տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:
Չեխովի Մասնովո-Ժուկովո գյուղում անօդաչուն ընկել է այգեգործական ոչ առևտրային ընկերության տարածքում գտնվող ամառանոցում: Շենք և տնտեսական շինություններ են ավերվել: Տուժածներ չկան:
Նշվում է, որ Կրյուկովո գյուղում ԱԹՍ–ի բեկորները ընկել են մի քանի ամառանոցների վրա: Վնասի մասին տեղեկությունները ճշտվում են:
«Պավլովսկի Պոսադում, Ֆատեևո գյուղի «Դրուժբա» այգեգործական ոչ առևտրային ընկերությունում, ԱԹՍ–ի հարվածից երկու ամառանոցներ են հրդեհվել: Հրշեջները աշխատում են դեպքի վայրում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան», – նշել է Վորոբյովը:
Բոլոր հասցեներում շարունակում են աշխատել ԱԻՆ–ի, իրավապահ մարմինների, բժշկական ծառայությունների և մարզպետարանի աշխատակիցները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։