https://arm.sputniknews.ru/20260618/hff-pvokhnakhagah-armen-nikvoghvosjany-hrazharakan-e-talis-na-nshel-e-pattshary-103632485.html
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տալիս. նա նշել է պատճառը
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տալիս. նա նշել է պատճառը
Sputnik Արմենիա
ՀՖՖ փոխնախագահը հիշեցրել է` անցյալ տարեվերջին կայացած ՀՖՖ ժողովում հայտարարել էր, որ 2026 թվականի գործադիր կոմիտեի ընտրություններում չի առաջադրվելու։ 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T19:38+0400
2026-06-18T19:38+0400
2026-06-18T20:06+0400
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
փոխնախագահ
հրաժարական
արմեն նիկողոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/09/87654351_0:0:1100:619_1920x0_80_0_0_a20c0025b2c0b64c78e4bacc8c36f97b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և գործկոմի անդամ Արմեն Նիկողոսյանը հայտնել է հրաժարական տալու մասին։ Այս մասին Նիկողոսյանը պաշտոնական հայտարարություն է տարածել։Նա հայտարարությունում շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին` նշելով, որ համատեղ աշխատանքի ընթացքում եղել են, թե՛ հաջողություններ, թե՛ ձախողումներ:Վստահեցրել է նաև, որ մշտապես առաջնորդվել է հայկական ֆուտբոլի շահով՝ առաջնային համարելով հովանավորչության ու կոռուպցիայի բացառումը:Նիկողոսյանի պնդմամբ` ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը հաջողվել է ամբողջապես արմատախիլ անել այդ երևույթները: Վստահ է՝ մոտ ապագայում հնարավոր կլինի տեսնել ազգային հավաքականի վերելքը։Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականից Արմեն Նիկողոսյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը տարբեր քննադատությունների թիրախում են։ Նրանց մեղադրում են ազգային հավաքականի ձախողումների և ընդհանրապես ֆուտբոլի ոլորտի անմխիթար վիճակի համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/09/87654351_132:0:957:619_1920x0_80_0_0_8d1406e41d69fd7db06e1db992ef6e51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, փոխնախագահ, հրաժարական, արմեն նիկողոսյան
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, փոխնախագահ, հրաժարական, արմեն նիկողոսյան
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տալիս. նա նշել է պատճառը
19:38 18.06.2026 (Թարմացված է: 20:06 18.06.2026) ՀՖՖ փոխնախագահը հիշեցրել է` անցյալ տարեվերջին կայացած ՀՖՖ ժողովում հայտարարել էր, որ 2026 թվականի գործադիր կոմիտեի ընտրություններում չի առաջադրվելու։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և գործկոմի անդամ Արմեն Նիկողոսյանը հայտնել է հրաժարական տալու մասին։ Այս մասին Նիկողոսյանը
պաշտոնական հայտարարություն է տարածել։
«Անցյալ տարեվերջին կայացած ՀՖՖ ժողովում հայտարարել էի, որ 2026 թվականի գործադիր կոմիտեի ընտրություններում չեմ առաջադրվելու և ավարտելու եմ գործունեությունս ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում: Մեր երկիրը Վրաստանի հետ համատեղ իրավունք է ստացել կազմակերպելու նշանակությամբ աշխարհի երկրորդ խոշորագույն մրցաշարը՝ 2029 թվականի Աշխարհի Մ-20 տարեկանների եզրափակիչ առաջնությունը: Պետք է գնալ նոր նպատակների հետևից, և ես մասնակցելու եմ հենց այս մրցաշարի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին։ Հետևաբար հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին»,– ասել է Նիկողոսյանը։
Նա հայտարարությունում շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին` նշելով, որ համատեղ աշխատանքի ընթացքում եղել են, թե՛ հաջողություններ, թե՛ ձախողումներ:
Վստահեցրել է նաև, որ մշտապես առաջնորդվել է հայկական ֆուտբոլի շահով՝ առաջնային համարելով հովանավորչության ու կոռուպցիայի բացառումը:
Նիկողոսյանի պնդմամբ` ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը հաջողվել է ամբողջապես արմատախիլ անել այդ երևույթները: Վստահ է՝ մոտ ապագայում հնարավոր կլինի տեսնել ազգային հավաքականի վերելքը։
Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականից Արմեն Նիկողոսյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը տարբեր
քննադատությունների թիրախում են։ Նրանց մեղադրում են ազգային հավաքականի ձախողումների և ընդհանրապես ֆուտբոլի ոլորտի անմխիթար վիճակի համար։