https://arm.sputniknews.ru/20260618/hajastany-jrajin-volvorti-barelavman-hamar-100-mln-evrvo-vark-kvercni-103613312.html
Հայաստանը ջրային ոլորտի բարելավման համար 100 մլն եվրո վարկ կվերցնի
Հայաստանը ջրային ոլորտի բարելավման համար 100 մլն եվրո վարկ կվերցնի
Sputnik Արմենիա
Վարկային ծրագրի մոտ 30 մլն–ը կուղղվի Սյունիքի մարզում ոռոգման համակարգերի վերականգնմանն ու գյուղատնտեսության կայուն զարգացմանը։ 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T13:45+0400
2026-06-18T13:45+0400
2026-06-18T13:49+0400
ջրային կոմիտե
ոռոգման ջուր
ոռոգում
աժ (ազգային ժողով)
վարկ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/0a/78205981_0:83:1601:983_1920x0_80_0_0_a10350b3a6946a56a7573e54237598b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը Զարգացման ֆրանսիական գործակալությունից (ԶՖԳ) 100 մլն եվրո վարկ կվերցնի` ջրային համակարգի խնդիրների կարգավորման համար։ Այսօր ԱԺ–ում ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը ներկայացրեց ՀՀ և ԶՖԳ–ի միջև հաստատված վարկային գիծ տրամադրելու մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը։Վարդանյանի խոսքով` ֆինանսավորումը կազմված է առավելագույնը 100 միլիոն եվրո բազմատրանշ վարկային գծից, որը կտրամադրվի երեք տրանշով։«Վարկային ծրագրի մոտ 70 մլն-ն ուղղված է լինելու արդեն իսկ մարտին ԱԺ–ի կողմից հաստատված Ազգային մակարդակում իրականացվող ջրային ենթակառուցվածքների ներդրումային բաղադրիչին (WISE ծրագիր), 30 մլն-ը` Սյունիքի մարզում իրականացվող բարեփոխումային ծրագրին` ուղղված ոռոգման համակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների կառավարմանը և մարզում գյուղատնտեսության կայուն զարգացմանը»,– մանրամասնեց Վարդանյանը։Բուն նախագծում նշված է, որ տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով ԵՄ կողմից նախատեսվում է նաև 12.456 մլն եվրո դրամաշնորհ: Նախագիծը ՀՀ–ի և ԶՖԳ–ի կողմից ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին և 19-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/0a/78205981_90:0:1510:1065_1920x0_80_0_0_41a5d157e0ad1c0921dafb930e848682.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջրային կոմիտե, ոռոգման ջուր, ոռոգում, աժ (ազգային ժողով), վարկ, հայաստան
ջրային կոմիտե, ոռոգման ջուր, ոռոգում, աժ (ազգային ժողով), վարկ, հայաստան
Հայաստանը ջրային ոլորտի բարելավման համար 100 մլն եվրո վարկ կվերցնի
13:45 18.06.2026 (Թարմացված է: 13:49 18.06.2026) Վարկային ծրագրի մոտ 30 մլն–ը կուղղվի Սյունիքի մարզում ոռոգման համակարգերի վերականգնմանն ու գյուղատնտեսության կայուն զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը Զարգացման ֆրանսիական գործակալությունից (ԶՖԳ) 100 մլն եվրո վարկ կվերցնի` ջրային համակարգի խնդիրների կարգավորման համար։ Այսօր ԱԺ–ում ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը ներկայացրեց ՀՀ և ԶՖԳ–ի միջև հաստատված վարկային գիծ տրամադրելու մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը։
«Գաղտնիք չէ, որ ՀՀ–ում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զգալի մաշվածություն կա, մենք ունենք ջրի կորստի բարձր մակարդակ։ Այս խնդիրներից զատ՝ կլիմայական փոփոխություններով պայմանավորված` ռիսկերի աճը լուրջ մարտահրավերներ է ստեղծում ջրային ոլորտի արդյունավետ կառավարման և գյուղատնտեսության զարգացման համար»,– ասաց նա։
Վարդանյանի խոսքով` ֆինանսավորումը կազմված է առավելագույնը 100 միլիոն եվրո բազմատրանշ վարկային գծից, որը կտրամադրվի երեք տրանշով։
«Վարկային ծրագրի մոտ 70 մլն-ն ուղղված է լինելու արդեն իսկ մարտին ԱԺ–ի կողմից հաստատված Ազգային մակարդակում իրականացվող ջրային ենթակառուցվածքների ներդրումային բաղադրիչին (WISE ծրագիր), 30 մլն-ը` Սյունիքի մարզում իրականացվող բարեփոխումային ծրագրին` ուղղված ոռոգման համակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների կառավարմանը և մարզում գյուղատնտեսության կայուն զարգացմանը»,– մանրամասնեց Վարդանյանը։
Բուն նախագծում նշված է, որ տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով ԵՄ կողմից նախատեսվում է նաև 12.456 մլն եվրո դրամաշնորհ: Նախագիծը ՀՀ–ի և ԶՖԳ–ի կողմից ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին և 19-ին։