ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Երևանի Հաղթանակի զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ, կայացավ «Հերոսները չեն մեռնում» դպրոցական լավագույն շարադրությունների ժողովածուի շնորհանդեսը, որը հրատարակել է Երևանում Ռուսական տունը՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի առթիվ:Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին դպրոցականներ, մանկավարժներ, կրթական հաստատությունների ղեկավարներ, Հայաստանի վետերանների խորհրդի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի և Ղազախստանի դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։Մրցույթը միավորել էր ավելի քան 80 դպրոցականների Երևանից և Հայաստանի մարզերից, ժողովածուում ներառված են տասը լավագույն աշխատանքները։Շարադրությունների մրցույթը կազմակերպվել էր Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության կողմից 2025 թվականի ապրիլ-մայիս ամիսներին։ Դրա մասնակիցները պատմել են Մեծ Հաղթանակի, ֆաշիզմի դեմ պայքարում Հայաստանի ավանդի, ինչպես նաև պատերազմն անցած իրենց նախապապերի ու նախատատերի մասին։ Մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցում էր 82 աշխատանք՝ նվիրված ընտանեկան պատմություններին, զինվորների սխրանքներին և պատմական հիշողության պահպանմանը:Ինչպես նշում են կազմակերպիչները, շարադրությունների նախապատրաստումը շատ ընտանիքների դրդել է բացել ընտանեկան արխիվները, գտնել հին լուսանկարներ ու փաստաթղթեր, ինչպես նաև վերականգնել իրենց պատմության քիչ հայտնի էջերը։ Մասնակիցների խոսքով՝ մրցույթը հնարավորություն է ընձեռել ավելի խորությամբ ծանոթանալու սեփական նախնիների ճակատագրերին։Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն իր ելույթում ընդգծեց ժողովածուի առանձնահատուկ արժեքը։«Այս գրքի արժեքը, իմ կարծիքով, դրա անկեղծությունն է։ Երբ սոցիալական ցանցերում հայտարարում էինք մրցույթի մասին, նույնիսկ չէինք պատկերացնում, որ նման արձագանք կստանանք։ Մեզ հսկայական քանակությամբ աշխատանքներ ուղարկեցին։ Այս գրքում հավաքված են իրական պատմություններ Հայաստանի տարբեր մարզերի ընտանիքներից, որոնց անդամները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին»,-նշեց նա:Մրցույթի հաղթողները որոշվել են երկու տարիքային խմբերում՝ 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների միջև։ Նրանց աշխատանքները ներառվել են Երևանում Ռուսական տան կողմից հրատարակված «Հերոսները չեն մեռնում» ժողովածուում։Միջոցառման հատուկ հյուրն էր ռուս երաժիշտ Իգոր Ռաստերյաևը՝ «Աղվան պապը» բանաստեղծության հեղինակը։ Նա հատուկ ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու գրքի շնորհանդեսին և հանդիպելու դրա պատանի հեղինակների հետ։
Մրցույթի հաղթողները որոշվել են երկու տարիքային խմբերում՝ 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների միջև։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Երևանի Հաղթանակի զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ, կայացավ «Հերոսները չեն մեռնում» դպրոցական լավագույն շարադրությունների ժողովածուի շնորհանդեսը, որը հրատարակել է Երևանում Ռուսական տունը՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի առթիվ:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին դպրոցականներ, մանկավարժներ, կրթական հաստատությունների ղեկավարներ, Հայաստանի վետերանների խորհրդի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի և Ղազախստանի դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Հերոսները չեն մեռնում» դպրոցական լավագույն շարադրությունների ժողովածուի շնորհանդեսի մասնակիցները
Մրցույթը միավորել էր ավելի քան 80 դպրոցականների Երևանից և Հայաստանի մարզերից, ժողովածուում ներառված են տասը լավագույն աշխատանքները։
Շարադրությունների մրցույթը կազմակերպվել էր Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության կողմից 2025 թվականի ապրիլ-մայիս ամիսներին։ Դրա մասնակիցները պատմել են Մեծ Հաղթանակի, ֆաշիզմի դեմ պայքարում Հայաստանի ավանդի, ինչպես նաև պատերազմն անցած իրենց նախապապերի ու նախատատերի մասին։ Մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցում էր 82 աշխատանք՝ նվիրված ընտանեկան պատմություններին, զինվորների սխրանքներին և պատմական հիշողության պահպանմանը:
Ինչպես նշում են կազմակերպիչները, շարադրությունների նախապատրաստումը շատ ընտանիքների դրդել է բացել ընտանեկան արխիվները, գտնել հին լուսանկարներ ու փաստաթղթեր, ինչպես նաև վերականգնել իրենց պատմության քիչ հայտնի էջերը։ Մասնակիցների խոսքով՝ մրցույթը հնարավորություն է ընձեռել ավելի խորությամբ ծանոթանալու սեփական նախնիների ճակատագրերին։
Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն իր ելույթում ընդգծեց ժողովածուի առանձնահատուկ արժեքը։
«Այս գրքի արժեքը, իմ կարծիքով, դրա անկեղծությունն է։ Երբ սոցիալական ցանցերում հայտարարում էինք մրցույթի մասին, նույնիսկ չէինք պատկերացնում, որ նման արձագանք կստանանք։ Մեզ հսկայական քանակությամբ աշխատանքներ ուղարկեցին։ Այս գրքում հավաքված են իրական պատմություններ Հայաստանի տարբեր մարզերի ընտանիքներից, որոնց անդամները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին»,-նշեց նա:
Մրցույթի հաղթողները որոշվել են երկու տարիքային խմբերում՝ 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների միջև։ Նրանց աշխատանքները ներառվել են Երևանում Ռուսական տան կողմից հրատարակված «Հերոսները չեն մեռնում» ժողովածուում։
Միջոցառման հատուկ հյուրն էր ռուս երաժիշտ Իգոր Ռաստերյաևը՝ «Աղվան պապը» բանաստեղծության հեղինակը։ Նա հատուկ ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու գրքի շնորհանդեսին և հանդիպելու դրա պատանի հեղինակների հետ։