00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԹՍ–ների հարձակում Մոսկվայի մարզի վրա. 16 մարդ է տուժել, այդ թվում` 2 երեխա

© Photo : Губернатор Московской области Андрей ВоробьевԱԹՍ–ների հարձակման հետևանքները
ԱԹՍ–ների հարձակման հետևանքները - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2026
Բաժանորդագրվել
Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքների վերաբերյալ տվյալներ է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Մոսկվայի մարզի վրա ԱԹՍ–ների հարձակման հետևանքով 16 մարդ է վնասվածք ստացել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
«Այս ժամի դրությամբ վիրավորվել է 16 մարդ, այդ թվում՝ երկու երեխա», – գրել է Վորոբյովը տելեգրամյան ալիքում։
Մարզպետի խոսքով՝ Ռամենսկոյեում 3 մարդ է տուժել. որովայնի, կոնքի և վերջույթների վնասվածքներ ստացած 22-ամյա տղամարդը տեղափոխվել է Ռամենսկոյեի հիվանդանոց, սրունքի վնասվածքներ ստացած 10-ամյա աղջիկը գտնվում է Մոր և մանկան պահպանության կենտրոնի բժիշկների հսկողության տակ: Եվս մեկ տուժած՝ 35-ամյա մի տղամարդ, տեղափոխվել է Ժուկովսկիի հիվանդանոց՝ սրունքի, ազդրի, ուսի և պարանոցի բազմաթիվ վնասվածքներով։
Սոլնեչնոգորսկում 46-ամյա տղամարդը ուսի բեկորային վնասվածք է ստացել։
Նա ամբուլատոր բուժօգնություն է ստացել։ Լյուբերցիում տուժել են 20 և 33 տարեկան երկու տղամարդիկ։ Նրանք ազդրի վնասվածքով և ձեռքի կոտրվածքով տեղափոխվել են հիվանդանոց: Երկուսի վիճակը միջին ծանրության է։
Դերժինսկիում պարանոցի վնասվածք ստացած տղամարդը տեղափոխվել է Լյուբերցիի հիվանդանոց։
Կոտելնիկիում 8 մարդ է տուժել։ 5-ը գտնվում են Լյուբերցիի հիվանդանոցում։ Նրանց թվում բեկորային վնասվածքներով և տարբեր ծանրության վնասվածքներով տղամարդիկ կան, ինչպես նաև 58-ամյա կին՝ գլխուղեղի և ուսի վնասվածքով։ 3-ամյա երեխան տեղափոխվել է Մոր և մանկան պաշտպանության կենտրոն։ Եվս մեկ 19-ամյա տուժած բուժվում է Ժուկովսկիի հիվանդանոցում։ Մեկ մարդ հոսպիտալացումից հրաժարվել է։
Եվս մեկ 50-ամյա տղամարդ «Սադովոդ» առևտրի կենտրոնից Լյուբերցիի հիվանդանոց է տեղափոխվել որովայնի պատի բեկորային վնասվածքներով։
ԱԹՍ–ները Մոսկվայի նավթավերամշակման գործարան են հասել. զանգվածային հարձակման մանրամասները
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0