ՀՕՊ–ն այս գիշեր 157 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի երկնքում. ՊՆ
08:36 17.06.2026 (Թարմացված է: 08:56 17.06.2026)

© Sputnik / РИА Новости
/ Բաժանորդագրվել
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում է Ռուսաստանի սահմանամերձ շրջանները։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 157 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 16-ի ժամը 20:00-ից հունիսի 17-ի ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում (Մոսկվայի ժամանակով) ՀՕՊ հերթապահ միջոցները 157 ուկրաինական ԱԹՍ են խոցել Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Կալուգայի, Տուլայի, Օրյոլի, Սմոլենսկի, Լիպեցկի, Տվերի, Ռյազանի, Ռոստովի, Աստրախանի մարզերի, Մոսկվայի շրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների և Սև ծովի ջրատարածքի երկնքում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։