https://arm.sputniknews.ru/20260617/erb-kavartvi-qajaranagarak-tshanaparhahatvatsi-shinararutjuny-103553244.html
Ե՞րբ կավարտվի Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը
Ե՞րբ կավարտվի Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը
Sputnik Արմենիա
Կանխատեսվում է, որ ճանապարհի թողունակության ցուցանիշը 15 տարվա ընթացքում կրկնակի կաճի։ 17.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-17T08:56+0400
2026-06-17T08:56+0400
2026-06-17T09:02+0400
հայաստան
քաջարան
ագարակ
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/17/89274687_0:0:1280:720_1920x0_80_0_0_36ca6faeaaf833dc0e6d5acb2990e988.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Սյունիքի մարզում կառուցվող և Իրանի սահման տանող նոր ճանապարհահատվածի շինարարությունը կավարտվի 2027 թվականին: Sputnik Արմենիային այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։Խոսքը Քաջարան-Ագարակ 32–կիլոմետրանոց հատվածի մասին է, որը կառուցում է իրանական «Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana» ընկերությունների կոնսորցիումը։Ճանապարհահատվածը շահագործման հանձնելուց հետո Քաջարանից Ագարակ հեռավորությունը կմնա գրեթե նույնը, սակայն հաշվի առնելով, որ բարելավվելու են ճանապարհի պարամետրերը, ճանապարհը շրջանցելու է բնակավայրերը, կառուցվելու են կամուրջներ ու թունելներ, հնարավոր կլինի կրճատել երթևեկության ժամանակը, երթևեկը դարձնել առավել անվտանգ։Նախագծի գործարկումից հետո կանխատեսվում է, որ ճանապարհի թողունակությունն ավելի քան կրկնակի կամ մոտ 108%–ով կաճի 15 տարվա ընթացքում։Առաջիկա ամիսներին նախատեսվում է նաև Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարությունը։ Ըստ նախագծի՝ շինարարության համար նախատեսված է 6 տարի։Հիշեցնենք` Սյունիքի մարզում իրականացվող «Հյուսիս-հարավ» ծրագրի չորրորդ մասով նախատեսվում է Ագարակից մինչև Քաջարան 32 կմ ճանապարհ կառուցել (ներառում է 5 տրանսպորտային հանգույց, 2 նոր թունել և 15 նոր կամուրջ): Բացի այդ, նախատեսվում է կառուցել Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելը և հարակից 4 կմ երկարությամբ ճանապարհները: Սա կթեթևացնի Մեղրիի լեռնանցքի (գտնվում է ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա) ծանրաբեռնվածությունը, ճանապարհի երկարությունը կկրճատվի 14 կմ–ով, իսկ տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 80 կմ/ժ։ Ճանապարհին ծախսվող ժամանակը կկրճատվի 40 րոպեով։34 տարի ընդմիջումից հետո Ագարակ–Մեղրի երկաթուղին վերագործարկվելու է. Փաշինյան
քաջարան
ագարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/17/89274687_160:0:1120:720_1920x0_80_0_0_ae9208a685865fe1fac715ef0a286cd4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաջարան, ագարակ, ճանապարհ
հայաստան, քաջարան, ագարակ, ճանապարհ
Ե՞րբ կավարտվի Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը
08:56 17.06.2026 (Թարմացված է: 09:02 17.06.2026) Կանխատեսվում է, որ ճանապարհի թողունակության ցուցանիշը 15 տարվա ընթացքում կրկնակի կաճի։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Սյունիքի մարզում կառուցվող և Իրանի սահման տանող նոր ճանապարհահատվածի շինարարությունը կավարտվի 2027 թվականին:
Sputnik Արմենիային այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Խոսքը Քաջարան-Ագարակ 32–կիլոմետրանոց հատվածի մասին է, որը կառուցում է իրանական «Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana» ընկերությունների կոնսորցիումը։
«Ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ փուլում է։ Իրականացվել է աշխատանքների շուրջ 50 տոկոսը։ Աշխատանքներ են տարվում հողային պաստառի, թունելների, կամուրջների, արհեստական կառույցների կառուցման ուղղությամբ»,– հայտնել են հիմնադրամից:
Ճանապարհահատվածը շահագործման հանձնելուց հետո Քաջարանից Ագարակ հեռավորությունը կմնա գրեթե նույնը, սակայն հաշվի առնելով, որ բարելավվելու են ճանապարհի պարամետրերը, ճանապարհը շրջանցելու է բնակավայրերը, կառուցվելու են կամուրջներ ու թունելներ, հնարավոր կլինի կրճատել երթևեկության ժամանակը, երթևեկը դարձնել առավել անվտանգ։
Նախագծի գործարկումից հետո կանխատեսվում է, որ ճանապարհի թողունակությունն ավելի քան կրկնակի կամ մոտ 108%–ով կաճի 15 տարվա ընթացքում։
Առաջիկա ամիսներին նախատեսվում է նաև Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարությունը։ Ըստ նախագծի՝ շինարարության համար նախատեսված է 6 տարի։
Հիշեցնենք` Սյունիքի մարզում իրականացվող «Հյուսիս-հարավ» ծրագրի չորրորդ մասով նախատեսվում է Ագարակից մինչև Քաջարան 32 կմ ճանապարհ կառուցել (ներառում է 5 տրանսպորտային հանգույց, 2 նոր թունել և 15 նոր կամուրջ): Բացի այդ, նախատեսվում է կառուցել Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելը և հարակից 4 կմ երկարությամբ ճանապարհները: Սա կթեթևացնի Մեղրիի լեռնանցքի (գտնվում է ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա) ծանրաբեռնվածությունը, ճանապարհի երկարությունը կկրճատվի 14 կմ–ով, իսկ տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 80 կմ/ժ։ Ճանապարհին ծախսվող ժամանակը կկրճատվի 40 րոպեով։