https://arm.sputniknews.ru/20260617/eqskursia-gnacvogh-avtvobusi-vtari-hetevanqvov-tuzhats-30-erekhajic-3-in-teghapvokhum-en-erevan-103578451.html
Էքսկուրսիա գնացող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 30 երեխայից 3-ին տեղափոխում են Երևան
Էքսկուրսիա գնացող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 30 երեխայից 3-ին տեղափոխում են Երևան
Sputnik Արմենիա
Բժիշկների գնահատմամբ` այդ երեխաների կյանքին սպառնացող վտանգ առկա չէ։ 17.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-17T14:16+0400
2026-06-17T14:16+0400
2026-06-17T14:18+0400
ավտովթար
ավտոբուս
աշակերտ
վիրավոր
աշտարակ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/2347/70/23477094_0:85:1600:985_1920x0_80_0_0_05324afbc6fc224824fa6df65ff4c030.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Աշտարակ քաղաքում ժամը 12։00-ի սահմաններում բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի տրանսպորտային միջոցները։Հիշեցնենք, որ «Hyundai County» մակնիշի ավտոմեքենայում եղել է մոտ 18 ուղևոր, հիմնականում` երեխաներ, որոնք «Տելակ» ամառային ճամբարից ուղևորվում էին Կարին գյուղ։ Shamshyan.com–ը մինչ այս նշել էր, որ վթարի հետևանքով տուժած 3 երեխայից 2-ը տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ, իսկ 1-ը` «Արմենիա» ԲԿ։ՔԿ–ում վարույթ է նախաձեռնվել, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդի և տուժածների ինքնությունը։
աշտարակ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2347/70/23477094_88:0:1512:1068_1920x0_80_0_0_0bf204fd5be0b75639f25a0542a3903f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտովթար, ավտոբուս, աշակերտ, վիրավոր, աշտարակ, երևան
ավտովթար, ավտոբուս, աշակերտ, վիրավոր, աշտարակ, երևան
Էքսկուրսիա գնացող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 30 երեխայից 3-ին տեղափոխում են Երևան
14:16 17.06.2026 (Թարմացված է: 14:18 17.06.2026) Բժիշկների գնահատմամբ` այդ երեխաների կյանքին սպառնացող վտանգ առկա չէ։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Աշտարակ քաղաքում ժամը 12։00-ի սահմաններում բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի տրանսպորտային միջոցները։
«Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել: Կազմակերպվել է 3 երեխայի տեղափոխումը Երևան` լրացուցիչ հետազոտման: Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ «Hyundai County» մակնիշի ավտոմեքենայում եղել է մոտ 18 ուղևոր, հիմնականում` երեխաներ, որոնք «Տելակ» ամառային ճամբարից ուղևորվում էին Կարին գյուղ։
Shamshyan.com–ը մինչ այս նշել էր, որ վթարի հետևանքով տուժած 3 երեխայից 2-ը տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ, իսկ 1-ը` «Արմենիա» ԲԿ։
ՔԿ–ում վարույթ է նախաձեռնվել, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդի և տուժածների ինքնությունը։